Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախատինք թափում որդու երեսին, գանգատվում, որ ուժից ընկնում է և առաջվա նման լի կարողանում հյուրերին պատվով ընդունե։ Երեքով ներս էին մտնում կիսամութ սենյակը։ Հյուրն ու Մկրտումը կանգնում էին շեմքի մոտ, Հիբանը մոտենում էր բուխարիկին, ձեռքը մեկնում և ծխնելույզի միջիր հանում փոքրիկ սնդուկը, որից հետո միայն որդին մոտենում էր։

- Կարդա,- ասում էր Խոջան և մեկնում մի սանադ։ Եվ հենց Մրկտումը սկսեր կարդալը՝ «Վեր առիմ և պարտ եմ...», հայրն ընդհատում էր.

10 - էդ չի,- և մի ուրիշն էր տալիս։ Երբ գտնում էր սանադը և տալիս որդուն, Հիբանը ծնկներին կռթնած սպասում էր, մինչև Մկրտումը գիրկապ անելով կարդա խոնավությունից դեղնած ու տեղ-տեղ խմորով կպցրած սանադը... «Վկա եմ... վասն անգրագիտության և խնդրանոք նորա սույն արքը հաստատեմ և արքունական կնքովս դրոշմեմ...»։ Կարդում էր որդին, իսկ հայրը վիզը թեքած լսում էր, աչքերի ճպճպացնում, սեղմում էր աչքերը, ասես արցունք կա, որ հիմա պիտի քամի, աչքերի չորությունը մեղմի։ Վեհ և պատկառելի էր նրա դեմքը այդ վայրկյաններին։ Կարծես մահվան վճիռ էին կարդում։ Եվ թեկուզ վճիռը20 թելադրել էր այդ ծերունին, նրա դեմքին նայողը կմտածեր, թե նա զղջում է ու սիրտը ցավում է։

Պարտաթուղթն կարդալուց հետո Հիբանը փակում էր սնդուկը, թուղթը մոտեցնում եկողին ու մի խոր հոգոց քաշում։ Այդ հոգոցից Հետո պատկերը փոխվում էր։ Հիբանի աչքերն էլ չէին ճպճպում, այլ բացվում էին, անթարթ սևեռում նորեկի սեղմած բռունցքին։ Սկսում էր հաշիվը: Ամեն մի կոպեկը տնտղում էր, նայում գրին ու նշանին։ Եթե թղթադրամ էր, ծնկան վրա էր դնում, ծալքերը հարթում, բութով և ցուցամատով տրորում, մի քանի անգամ հարցնում.

30 - Հո ղալբ չե՞ն... Մկրտում... Անունդ քարին գրեմ, մի տես, իմ աչքերը լավ չեն ջոկում, տես նշանը տեղն է՞...-ու մինչև Մկրտումը թղթադրամի վրա կգտներ հոր ուզած նշանը, Խոջան սրտնեղած ասում էր.- ափսոս չի ոսկին... մաքուր հաշիվ, ոչ ծալվել ունի, ոչ կեղտոտվել։ Է՜... Խեր բարաքյաթը կորա՜վ, հազար ...-ից փող են կտրում, ամոթ չլինի ասել։

Իսկ դիմացինը ամեն մի դրամի համար մի պատմություն