Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր անում, պատմում, թե սպիտակ աբասին ումից է ստացել, ինչքան է խոտ հարել նրա դիմաց, թե հինգանոցն իր մոր հոգեպահուստն է, որ ստացել է հարսանիքի օրը հորից։

- Հա, հա... Ողորմած հոգին լավ մարդ էր։ Ա՜յ փուչ աշխարհ, փուչ էլ կմնաս։ Դե նայի՜, նայի՜... էս ոսկին ու հիմիկվանը մին ե՞ն։

Փողերը ստուգելուց հետո Հիբանը սկսում էր հաշվել։ Եթե գումարը մեծ էր, գրպանից հանում էր թազբեհը և հատիկները գլորելով համարում, իսկ եթե փոքր էր, նրա հաշվելու ձևը 10 հասարակ էր։

- Վեց աբասի, էս էլ տասը շահի, էս էլ վեց շահի, տասնվեց շահի։ Էս երկու մանեթ, էս էլ հնգանոցը, չէ՜, քեզ մատաղ... Դու էլ միտդ պահի, որ չսխալվեմ... Հարամ կոպեկ իմ փողին ես շեմ խառնի,— և հանկարծ դառնում էր որդուն.

- Ի՞նչքան էր գրածը։

- Տասնչորս մանեթ։

- Հիբան աղա, բա խոտի վարձը,— վախվխելով ասում էր գյուղացին և հիշեցնում, որ պարտքի դիմաց անցյալ տարի երկու օր նրա համար խոտ է հարել։

20 - Խո՞տս որն է,- հոնքերը կիտում էր Հիրանը,- էն թո՜ղ... Խոտը ջոկ, փողը ջոկ, խալխի ձիերը խոտը կերել են, ես պիտի ջառման քաշե՞մ... Իմ փողը պետք է թամամ լինի։

- Ախր... - Է՜հ, դե հաշիվը մի խառնի է՜... էս տասնըմին մանեթ վեց շահի... Մկրտո՜ւմ, միտդ պահի... էս երկու աբասի, տասնչորս կոպեկ, տե՜ս, տե՜ս, էս շահանոցի գլխին ինչ օյին են խաղացել... Ասա, շան որդի, փողը ոսկո՞ր է, որ կրծել ե՜ք...

- Հիբան աղա, երեխեքն են...

- Պա՜, պա՜, պա՜... Երեխու ձեռը փող չդնե՜ս, տունդ 30 կքանդես: Հրես տես, պսակելու եմ էս աշունքը, իրա օրումը ջեբը մի քոռ չեթ էշ չի տեսել... Վախտը կա, ամեն բանի ժամանակը կա... Մեռնելուց հետո թող տիրություն անի... Մկրտո՜ւմ, ինչքան եղավ, զրուցով ընկանք։

- Տասներեք մանեթ, վեց շահի։

- Հիբան աղա, դե մնացածն էլ բաշխի երեխատեր եմ. տանը հիվանդ ունեմ, ուզում եմ մի գուշ ոսպ առնեմ։