Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Չէ′, չէ′, թափ տուր, ջեբդ թափ տուր։ Ես ո՜վ եմ, որ փողի հետ խաղ անեմ։ Ուզում ես ինձ էլ, քեզ էլ խայտառակ անե՞ս։

- Հիբան աղա, մեր հարսը մի քանի օր բուրդ է լվացել ձեր տանը, նրան էլ է խղճացիր... Շաբաթից ավել է ճրագ չենք վառել։

- Դե բավական է, էլի՜,- ձայնը բարձրացնում է Հիբանը,

- Ես էլ չեմ ճրագ վառում... Լուսով հացդ կեր, տեղերդ մտի... Քեզ վեց շահի, նրան մի մանեթ։ Ես շահի խազնադարը 10 չեմ։ Ջեբդ թափ տուր... Վեց շահու արժեքն ինչ է, որ դրա համար խոսք ու զրույց ես անում։ Ուզո՞ւմ ես էլի հետ տամ, թազա սանադ սարքենք... Թքած փողի վրա. դու մարդու լավությունն ասա... Փողն ի՜նչ բան է, քեզ պես մի մարդու հետ նստել վերկենալը հազար մանեթի թայ չեմ անի...

Եվ թաշկինակի ծայրին կապած երկու արծաթը գյուղացին հանում էր, լրացնում պարտքն ու տոկոսը, որից հետո Հիբանը սանադը միջից երկու էր անում, կտորները տալիս նրան և ստիպում, որ նա էլ մանր կտորներ անի։ Ապա հավաքում էր կտորները, լցնում նրա բռի մեջ։ Երբ վեր էին կենում, Հիբանը 20 սնդուկը բուխարու մեջ տեղավորելուց հետո, դառնում էր գյուղացուն.

- Գնո՞ւմ ես... Մնայիր, էն թազա սամավարից մի չայ կխմեինք։ Հա՜, լավ ես ասում․․․ Գործի ժամանակ է, գնա′, գնա′ բանիդ։ Չայը թամբալ թուրքի բան է։ Է, քեզ նման ջան ունենայի, մի տարում երկու տուն կսարքեի․․․ Ի՞նչ ես էդպես խեղճացել։ Աստված կռներիդ ուժ տա, էլի կամ, մի վախենա։ Էս փողն ո՞ւմ համար է։ Թե հարկավոր լինի, արի′ ... Հալալ մարդու համար իմ դուռը բաց է,- և ձեռքով մի քանի անգամ փափուկ զարկում էր նրա թիկունքին, ճանապարհ դնում։

30 Հենց հյուրը գնար թե չէ, Խոջա Հիբանն սկսում էր զայրանալ որդու վրա: Մի առիթ միշտ կգտներ, կամ ուշ էր եկել, կամ կարդալուց կմկմացել էր և կամ գումարը պարզ չէր ասել։

- Էսքան թուք ու մուրն ո՞ւմ համար Է... Դու որ մեծն ես, էդպես ես, բա էն փոքրին ի՞նչ օրինակ ես լինելու։ Շան ծիծ ես ծծել, ես քո խրատողի.․․ Կո′րի, աչքիցս հեռացի.․.

Խոջա Հիբանն ագահ էր ամեն ինչի հանդեպ։ Կես գիշերին