Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանկարծ տեղից վեր էր կենում և թեկուզ լուսանալուն շատ կար, զարթնեցնում էր տնեցոց, ծառաներին ստիպում, որ տավարը մթնով տանեն ու մինչև լուսանալը գյուղի մոտակա հանդերում կշտացնեն։

- Արջերն էլ են շատ քնում․․․ Ասենք տեղներս ծմակ է, ուրեմն պետք է արջաքուն տաք...

Տնեցիք վեր էին կենում, մեկը քնաթաթախ երեխաներին էր հագցնում, մյուսը ծառաների համար կերակուր պատրաստում, Իսկ ինքը թամքած ու տան սյունից կապած ձին նստում 10 էր գնում կամ հարևան գյուղը ապառիկն առնելու մեկից, կամ քուրդի կանխավճար տալու, կամ գերաններ պատվիրելու, որպեսզի մի շաբաթվա ընթացքում, գյուղական աշխատանքի թեկուզ եռուն ժամանակ, մի քանի հարյուր գերան եզներով քաշել տա և Կարմրաքարի կածաններով տանի քաղաք։

Խստաբարո մարդ էր Հիբանը։ Նրա մասին գյուղի պառավներն ասում էին, թե աչքը չար է։ Եթե երևար փողոցում, նրանից ավելի տարիքավոր կանայք անգամ տեղից վեր էին կենում և դռան ետևը պահվում՝ մինչև անց կենար։ Շատ կանայք երեխաներին էլ էին տանում, իսկ անցնելուց հետո նորից 20 էին դուրս գալիս։ Մի տղամայր անպատճառ պիտի կռանար, մի քար շրջեր նրա չար աչքի դեմ։

Խոջա Հիբանի մասին գյուղի կանայք զանազան լուրեր տեղեկանում էին նրա կնոջից, երբ գնում էին նրանց համար բուրդ լվալու, գզելու, կարպետներն ու գորգերը թափ տալու, հաց թխելու։ Կինը չէր քաշվում և ընկեր, հարևանին ցույց էր տալիս իր մարմնի կապտած տեղերը։ Ծեծն ու նախատինքը նա անտրտունջ տանում էր և միայն բավականանում էր իր ցավը ուրիշներին պատմելով։ Ամուսինը գիտեր այդ․ գիտեր և լռում էր։ Նա իր հաշիվն ուներ։ Հիբանը գիտեր, որ կինը մեկը 30 տասն է շինում, դեպքը ծաղկեցնում, իսկ այդ նրան ձենտու էր։ Որքան շատ դողային իրենից, որքան շատ երկյուղ ներշնչեր հարևաններին, այնքան ավելի ազդեցիկ ու անվանի կլիներ։

Հիսուն տարվա ընթացքում Հիբանի կինը միայն մի անգամ էր ըմբոստացել իր ամուսնու դեմ և նույնիսկ մի օրով էլ տանից հեռացել։ Այդ այսպես է պատահել։ Հիբանն աշխատանքից