Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիբանը, արխալուղն ուսերին... Քրոջը տեսնելուց գլուխը վեր է հանում և հազիվ լսելի ասում.

- Մկրտումի՜ն...

Սանամի ձայնից զարթնում է և հարսի մայրը, հետո Մկրտումը։ Բայց հենց այն վայրկյանին, երբ Մկրտումը ներս է մտնում, հիվանդը ձեռքով ետ է տանում գորգի ծայրը և ընկնում։ Ու միայն Մկրտումն է տեսնում գորգի տակ ծածկված ինչ-որ բարակ կապոցներ։

Երկու օր դիակը մնաց նույն սենյակում։ Մարդ էին ուղարկել առաջնորդից թույլտվություն առնելու, Հիբանի մարմինը 10 եկեղեցու բակում թաղելու համար։ Մինչ այդ բակում կանայք ու տղամարդիկ եփում էին, թխում, լվանում, մորթում և պատրաստություն տեսնում Խոջա Հիբանին այնպիսի շուքով թաղելու, որի նմանը, ինչպես հայտնել էր Մկրտումը քահանային, Կարմրաքարը իր օրում չէր տեսել։

...Այդ օրից շատ տարիներ էին անցել։ Խոջա Հիբանի գերեզմանաքարը մի քիչ թաղվել էր, ոտքերի կողմն ավելի, քան գլխավերևը։ Ջաղացպանի ասելով, այդ նրանիցն էր, որ մարդու ոտքի ոսկորներն ավելի շուտ են փտում, քան գլխի ոսկորը։ Գերեզմանաքարի գրերը տեղ-տեղ հողով ծածկվել 20 էին։ Ամառվա շոգին գյուղում մնացած մի կաղ ոչխար կամ հիվանդ հորթ, տապից նեղվելով, մտնում էր եկեղեցու գավիթը և ոտքերը հազիվ փոխելով գնում, հյուսիսային գավիթի հովում, Խոջա Հիբանի տափակ գերեզմանի վրա նստում և ննջում, մինչև իրիկվա հովն ընկներ և տերը գար նրան գավիթից տուն քշեր։

Թեկուզ Հիբանի գերեզմանաքարն էլ թեքվել էր, բայց նրա անունը դեռ հիշվում էր թե′ Կարմրաքարում և թե′ շրջակա գյուղերում։ Հիբանի տեղը Մկրտումն էր բռնել։ Ճիշտ է, նրան Խոջա չէին ասում, այլ Խոջա Հիբանի տղա, բայց շատերն {{տող|30}էին խոստովանում, որ Հիբանը խստության հետ ուներ և քարի սիրտ, համենայն դեպս «միամիտք էր և ռամիկ» ինչպես ասում էր ջաղացպանը։

Որդիներն ավարտել էին պարիսպը, տան կտուրը թիթեղել։ Կարմրաքարում առաջ էլ ամեն օր հիշատակում էին նրանց անունը, երբ ասում էին՝ «Հիբանի տղի եզները» «Հիբանի