Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հա, հող ունեմ։ Քարոտ տեղ է մեր տեղը։ Էստեղ լավ է, օրական հարցի փող ենք աշխատում․․․

Այս վերջին միտքը Հովակը որոշ նկատառումով ասաց, նորեկ մուշատրու առատաձեռնության դռները բանալու հուսով։ Եվ երբ դույլով լի սառը ջուր թափեց նրա գլխին, Հովակը չնկատեց, որ իր բառերն արդեն պաղություն էին թափել Մարչի տաք հայրենասիրության վրա։

Ինչպե՞ս։ Մարդ հող չուզենա՞, չկամենա կապվել հայրենիքի հետ, իր 10 քրտինքը չթափի՞ պապերի կոխած տեղում, չքերի՞ այս չքնաղ երկրի կուրծքը և նրա օդում չհնչեցնի՞ գյուղական հորովել։ Ուրեմն փռշտացի չէ քիսաչի Հովակը, և լավ է, որ ինքը նրան չհայտնեց Նոր Եթովպիո մասին։

Երբ հյուրանոցի մահճակալի վրա պառկած, Հովնաթան Մարչը լիաթոք շնչում էր բաց պատուհանից ներս մտնող իրիկվա հովը և հովի հետ էլ փողոցից եկող ձայները լսում,— նա ապրում էր հոգու խաղաղ մի վիճակ, որպիսին մարդ ունենում է, երբ մեջքի վրա պառկած, կտրան վրա, երկնքի աստղերն է դիտում։

Ինչքան հեռո՜ւ էր այն երկիրը, որտեղից նա ճանապարհվեց20 ։ Մարչը մտքով մի անգամ էլ եկած ճանապարհը կտրեց և այդ անելուց հետո ինքն իր աչքում բարձրացավ, դարձավ հերոս։ Վերադարձին ինչե՜ր պիտի պատմի և ինչ ճառեր ասի, ճառե′ր, որ արցունքներ հոսեցնելուց բացի, դոլլարներ պիտի հավաքեն և ճամփու դնեն այս երկիրը շենացնելու, ցեղին համար օրրան մը կերտելու...

Մի անգամ էլ վերհիշեց Բալիքյանին, սիգարի կապույտ ծոփի մեջ, իր ճառը, ճանապարհվելու վերջին օրերը, ընկերական հավաքույթը, որի հերոսն էր, անհայտ մի երկիր ուսումնասիրելու գնացող խիզախ հետախույզ։ Ապա երգեր, պար, 30 տիկիններ, որոնցից ամեն մեկն այգ գիշեր աշխատում էր ավելի շատ խոսել Մարչի հետ, ժպիտներ տալ, ասես ժպիտները ճամփի պաշարի գաթաներ էին։

Ամենից շատ սիրալիր էր տիկին Մարինեն։ Այստեղ արդեն, ընթերցո′ղ, Մարչը վերհիշեց այնպիսի դեպքեր, որ կապ չունենալով նրա առաքելության հետ, կազմում են հոգու այն թանկագին անկյունը, որի ամեն մի իրի