Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հողերը», «Հիբանի ձին», «Հիբանի ժամանակվա պարտքը» և այլն,- բայց այդ ամենի վրա որդիներն ավելացրել էին խանութն ու առուտուրը։

Խոջա Հիբանն էլ էր առևտուր անում, բայց նա խանութ չուներ։ Բարդաններով բուրդ էր հավաքում և ուղտերին բարձած ճանապարհ գցում քաղաք իր ծանոթ վաճառականին հանձնելու։ Գերան էր ծախում, գարնան սկզբին փող էր բաշխում և աշնանը փողի դիմաց վերցնում մսացու, բուրդ, ոչխար, պանիր։ Ու միշտ էլ գյուղամիջում քահ֊քահ ծիծաղում 10 էր քաղաքի վաճառականների նիստ ու կացի վրա։

- Ամեն մինը մի ծակ են մտել, մի քանի թոփ չիթ ու կտորի վրա նստել, արշինը ձեռքին, աչքը քուչովն անցկացողին, թե ինչ է, մի քանի շահի փող քցեն դախլը։ Դուքանս ո՞րն է.․. Ես որ ձին նստում եմ, փափախս թեք դրած, իմ ոչխարի կողքովն անցնում, հազար դուքանի թայ չեմ անի։

Քաղաքի առևտրականների մասին նա այն կարծիքին էր, թե բոլորն էլ խեղճ ու կրակ մարդիկ են, ըստ մեծ մասին աղքատ, և միայն իր նման խոջա ապրանքատերերն են (կամ ինչպես ինքն էր ասում «մյուլքադար և դոլվաթով» մարդիկ), որ 20 մի կտոր հաց են տալիս նրանց։

Ինչպես կփրփրար ծերունի մյուլքադարը, եթե հրաշք պատահեր, գերեզմանից դուրս գար, անցներ գյուղի փողոցով և, իրենց բլրակին չհասած, բարակ առվի մոտ, տեսներ քարաշեն մի տուն, կապույտ ներկած երկու մեծ դռներով, դռան ճակատից ցուցանակը՝ վրան գլուխ շաքար, մի քանի կապ թեյ և ռուսերեն դրած՝ «Մանրուքի խանութ եղբ․ Մանգասարովների»․․․ Խանութի մի անկյունում աղաքարի կույտեր, մեծ տակառներ, մեջը լի ցորեն, գարի, ապա բարակ միջնորմը՝ վրան շատ ծանոթ գորգեր, գորգերի վրա պղնձե փայլուն կշեռքը, իսկ դարակներում՝ 30 ճոթ ու կտոր, գույնզգույն չիթ թոփեր՝ մահուդ, ատլաս, ծոպավոր թաշկինակներ, շաքար, պնակներ, լամպի ապակի, բաժակներ, կոճ ու թել, մի խոսքով այն ամենը, ինչ վաճառում էին քաղաքում։ Եվ այդ խանութում՝ Եփրեմը, բուխարա փափախով, սև մահուդե պինջակով, ինչպես հագնում էին քաղաքի վաճառականները, և որի համար էլ նա ծաղրում էր նրանց (պինջակը մարմինը մինչև սրունքները չէր ծածկում,