Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես Խոջա Հիբանի շալի չուխան և մեջքից վար բաց էր մնում, որի համար էլ քաղաքացիներին Հիբանը մի անգամ ծաղրական ու ծանր խոսք էր ասել)։ Եփրեմը չթե թոփերն առաջը թափած՝ հաճախորդին գովում էր, ֆիրմայի անունը տալիս՝ Ցինդելի սատին, Մարոզովի «Համենապերվի» հալավացուն։ Գովում էր և չափում, արշինը հոտավետ չթի մեջ այնպես ֆռռացնում, ասես մանկուց նրա հետ էր խաղացել... Իսկ անկյունում, դախլի մոտ նստած էր Մկրտումը, որը հին ճանանչ Սուլեյման քիրվայի որդու երկու հարյուր ռուբլու մուրհակը ծոցի հաստ «կնիշկայի» մեջ պահելուց հետո, այդ նույն 10 տեղից հանում էր և մեկ-մեկ հաշվում 15 հատ տասնոց, նույն կարմիր տասանոցներից, ինչպիսիք կային հոր ժամանակ...

Խոջա Հիբանի մահից հետո այդ խանութն էր ավելացել Կարմրաքարում, որի շաքարն ու շիթը գնված էին այն դրամով, որի մասին Խոջա Հիբանը իր վերջին ցանկությունն անգամ չկարողացավ որդուն հայտնել...

Օրը մթնում էր։

Իրար հետևից վառվում էին ճրագները։ Երբեմն ճրագը ձեռին մեկն անցնում էր բակով։ Հեռվից այնպես էր երևում, ասես մութի մեջ լույսն ինքն իրեն է շարժվում ու հանկարծ 20 հանգչում։ Նախիրից հետ մնացած մի կով բառաչում էր գյուղի ծայրին։ Գետի մյուս ափին, գյուղի դիմացն ընկած անտառի բացուտում խարույկը բոցավառվում էր։ Կրակը մեկ հանդարտում էր, մեկ վեր սլանում, և միլիոնավոր կայծեր ցրվում էին խավարի մեջ։ Ասես հսկա մի աստղ էր թպրտում ծառերի արանքում։

Իսկ քիչ հետո, երբ խավարը թանձրացավ, ու ճրագները մեկ-մեկ հանգան, որպես հսկումի կրակ մնաց միայն անտառի խարույկը, որի շուրջ բոլորը նստոտել էին խոզարածները, և Հիբանի ամարաթի լուսավոր պատուհանը, որ բլուրի բարձունքից 30 անթարթ աչքի պես դիտում էր գյուղին։

Վերին հարկի այն սենյակը, ուր մահացել էր Խոջա Հիբանը, անճանաչելի էր դառել տարիների ընթացքում։ Հիբանի ցածլիկ և հաստ տախտակներից սարքած թախտը Մկրտումը