Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր ճանապարհի կողքին, անտառի բացատում ցանած կանաչին։ Արտի տերը կանաչից մի փունջ ձեռքին շտապում էր գյուղի հրապարակը, գոռում, բարկանում, անթիվ անգամ կրկնում, որ գիշերը քսան-երեսուն ձի են բաց թողել գարու մեջ, կերել են, տրորել, ձիերը թավալ են տվել, և եթե փողոցում տեսնում էր տանուտերին կամ նույնիսկ գզիրին, նրա ոտների առաջ էր գցում խուրձը, գովում էր գարին և նորից պատմում այն մասին, թե որքա՜ն են կերել։ Գյուղի իշխանավորը նրա բողոքը լուռ լսում էր, խոստանում, որ կարգադրություն 10 կանի ակտ կազմելու, կհայտնի պրիստավին, միայն հարկավոր է երեք-չորս մարդ տանել, որ նրանք էլ վնասը տեսնեն և վկա լինեն նրա խնդիրքին։ Բայց այստեղ էլ ամեն ինչ վերջանում էր, գանգատավորը բարձրաձայն հայտնում էր, թե ամբողջ գյուղն է վկա և որպես վերջին ապացույց գրպանից հանում էր փնջավոր կանֆետի թղթեր, որ հավաքել էր արտից։

- Մի դաստա հրեն էնտեղ ա թափած... Սրա ուտողին ես ուժ ունե՞մ դատաստան անելու։ Իմ իշխանն էլ դու ես, այ քյոխվա, բա իմ երեխեքը ձմեռն ում հույսին ես թողնում։

Կանփետ տվողին ասա, ուտողն ինչ մեղք ունի..․- Դու 20 էլ որ ուտեիր, հավատա, մի օրավար կորեկ կոխ կտայիր,- վրա էր բերում գանգատին ունկնդիրներից մեկը։

Պատահում էր, որ վնասը մի քանի տնտեսությունների էր հասնում և կամ ամբողջ համայնքին։ Սարից մի քանի սուրու ոչխար գիշերով քշում էին և արածացնում Քառասնաջրի մոտերին ընկած այն բացուտները, որ ամեն տարի Կարմրաքարում թողնում էին անասունների աշնան կերի համար։ Աղմուկ էր ընկնում գյուղում, դուրս էին թափվում և գոռում-գոչյունով գնում ոչխարատեր «օյմաղից» վնասը պահանջելու։ Երբեմն աղմուկն արյունով էր վերջանում, երիտասարդները տաքանում 30 էին, և մահակները սուսերների նման կայծեր էին հանում, զարկում, իրար գլուխ ջարդում։ Շատ սակավ դեպքում էր օրենքը միջամտում ու դատաստան անում։ Սովորաբար տաք կռվից հետո կրքերը հանդարտվում էին, այս ու այն կողմից մարդիկ էին մեջ ընկնում և հաշտեցնում։

- Հազար անգամ եմ ասել, թե թուրքերից օգտավետ ազգ աշխարքի երեսին չկա։ Նրանց ձին էլ, որ թրքում է, էլի մեր