Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շունը, որի տեղը մութն ընկնելուց փոխում էին, և բակի լայնքով կապած երկաթե լարին շղթան քսելով, շունը ետ ու առաջ էր գնում, երբեմն հաչում։ Չամբարի հաչոցին Մկրտումը երեսը պատուհանին էր դարձնում և աչքերը լայն բաց արած լսում։ Բայց շունը դադարում էր հաչելուց, հատ ու կենտ և անորոշ ձայներ էին լսվում հեռվից։ Փակվում էին աչքերը, սակայն միտքն արթուն էր և շարունակում էր հյուսել, ծանր ու թեթև անել հազար ու մի գործ։

Դարպասի երկաթին մտրակի կոթով իրար հետևից հարվածեցին, 10 կարծես գնդացիրի կրակ էր։ Մկրտումը մոտեցավ պատուհանին. Գոգին ճրագը ձեռին վազեց դարպասի կողմը։ Շունը հաչաց ու շղթան քաշելով հասավ մինչև ներքի տան դուռը։ Ներքի տնից դուրս եկավ Եփրեմի կինը։ Քիչ հետո դարպասը բացվեց, երևաց ձին, որի սանձից բռնել էր Գոգին, ձիու հետևից՝ Եփրեմը։

Խոջա Հիբանի մահից հետո երկու եղբայրների մեջ լռելյայն աշխատանքի բաժանում էր սահմանվել։ Քաղաքում գնումներ կատարելը, պետական հիմնարկների և պաշտոնատար անձանց հետ գործ վարելը, ինչպես և խանութում առուտուր 20 անելը Եփրեմին էր բաժին ընկել։ Ճիշտ է, տարին մի կամ երկու անգամ Մկրտումն էլ էր քաղաք գնում, բայց այդ ավելի շուտ բարեկամական այց էր իր հոր բարեկամ վաճառականների որդոց։ Մկրտումին էր մնում՝ գյուղի տնտեսության կառավարելը, վար ու ցանքի եկամուտը և քոչվորների ու շրջակա գյուղերի բնակիչների հետ առևտրական գործարքներ կատարելը։ Մկրտումի գրպանումն էին դախլի բանալիները, միայն նրան էր հայտնի ստացվածքի վերջնական չափն ու կանխիկ դրամի գումարը։ Նա մեծ եղբայրն էր, գյուղում ավելի կշիռ ուներ, քան Եփրեմը, իսկ թուրք թարաքամայի հետ Եփրեմը 30 չէր կարող վարվել իր եղբոր նման։ Տանը, բարձր պարիսպների հետև, ոչ մի բան չէր կարող կատարվել առանց Մկրտումի գիտության։ Եվ այդ ազդեցությունը հազար ու մի ճանապարհով տան սահմաններից դուրս էր գալիս, տարածվում շրջակայքում։

Մկրտումը ձիու վրնջոցը լսեց թե չէ, համրիչը սեղանի վրա դրեց, դավթարը՝ երկաթե սնդուկի մեջ, որ ծածկված էր