Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նուրբ գործած շալով, ներքի տանը երեխաների աղմուկն ավելի սաստկացավ․ լսվեց թրմփոցի ձայն, ասես մի պարկ վերևից ընկավ՝ ապա բարձր ծիծաղ։ Եփրեմն էր։ Ամեն անգամ քաղաքից վերադառնալուց հետո նա նախ երեխաների մոտ էր գնում, մրգով լի գրպանները դատարկում, տնեցոց պատվիրած և քաղաքում գնած իրերը հանձնում կնոջը կամ Շողերին։ Նրա խուրջինում տան մեծ ու փոքրի համար միշտ էլ մի բան էր լինում։ նույնիսկ Շողերն էր հետևում և անհամբեր սպասում իր բաժնին։ Գոգին ձին գոմում կապելուդ իսկույն 10 վազել էր ու դռան մոտ կանգնել. նրան էլ մի բան պիտի հասներ։ Պառավ Չամբարը կոնձկոնձում էր, ասես ուրախ այդ ժխորի մեջ իմաց էր տալիս, որ իրեն չմոռանան։

Բայց հերիք էր, որ Մկրտումը վերից կանչեր մեկն ու մեկին, որպեսզի աղմուկը դադարեր։ Սովորաբար նա Գոդուն էր ձայն տալիս, սակավ դեպքում՝ կնոջը։ Եթե նրա կանչելը Եփրեմի գալուց հետո էր, ոչ Գոդին էր վեր բարձրանում և ոչ էլ Շողերը։ Եփրեմը ունքերը կիտում էր և, իբր խռոված երեխա, բարձրանում վերև, մտքում թոնթորալով իր վիճակից։

Մկրտումը մի ներքին հրճվանք էր զգում իր մեծությունը և ուժը ցույց տալուց։ Ամեն անգամ, երբ նա տեսնում էր եղբորը 20 երեխաների հետ կամ տնեցոց հետ ուրախ զրույց անելուց, նրա ներսում երկու զգացում իրար հետ պայքարում էին։ Մեկ նախանձում էր եղբորը, դառնությամբ զգում, որ ինքը զուրկ է այդ հաճույքից, մտաբերում վաղուց մեռած իր մանկան և ինքն իրեն հարցնում՝ մի՞թե մինչև վերջ պիտի անժառանգ մնա,- մեկ նախանձում էր եղբորը և մեկ էլ ցամաքում էր այդ զգացումը, մի ուրիշն էր ելնում, նրան խեղդում, մի ուրիշ զգացում՝ հանուն գործի, անդուլ աշխատանքի, հարստության ու հզորության։ Առաջինը նրան թուլացնում էր, կորցնում իր հավասարակշռությունը, երկրորդը նրան խրոխտ 30 կերպարանք էր տալիս։

- Ցեխը շա՞տ էր Վերին կապում,- հարցրեց նա, երբ Եփրեմը մտավ ու մոտեցավ բուխարիկին։ Վերին կապը քաղաք տանող ճանապարհի այն մասն էր, որ անցնում էր անտառի խիտ թավուտով և ուր միայն ամառն էր գետինը մի քիչ չորանում։