Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Չորտ նա խաբար,- քթի տակ ասաց Եփրեմը։- Երկու տեղ ձին խրվեց.. Քիչ մնաց ինձ էլ տակովն աներ։ Մու՜թ, ոչ ճանապարհն է երևում, ոչ ցեխը... Ոտդ որտեղ դնում ես, խրվում է․․․

Եթե Մկրտումը չընդհատեր, Եփրեմը դեռ կշարունակեր ճանապարհի նկարագրությունը, մեկը տասը շինելով։ Մկրտումը գիտեր նրա սովորությունը։ Ինչքան ավելի էր պատմում, այնքան նա համոզվում էր, որ քաղաքում նա մի «օյին» է արել։

10 - Դու էլ լուսով գայիր...

- Թողնու՞մ են․․. Մինչև էն շան որդուն թուղթը գրել եմ տվել, հոգիս բերանս է հասել։ Ամենապասլեդնի պադլեցի հետ գործ արա, էդ չինովնիկների դուռը մի գնա։ Քոսոտ, փսլինքը կախ, տանը լակոտները հաց չունեն ուտեն, էնպես փասոնով է խոսում, ծանրացնում, կասես գեներալ գուբերնատոր է իմ գլխին։

- Վե՞րջը... փեչատե՞ց։

- Աչքն էլ չհանեցի՞... Փորացավը մի կարմիր տասանոց էր։ Առաջ չեմ ու չում էր անում, ա՜յ ուգալովնի բան է, վերջն20 էլ թե հացից հետո արի տուն, օրենքին նայեմ... Որ Բեկտաբեգովի անունը տվի, ստատյան գտավ։

- Բեկտաբեգովն ի՞նչ ասեց։

- Ի՞նչ պիտի ասեր։ Չեստ չեստի, գրեց... Թե գասպադին Նիկիտա Մանգասարովին իմ կողմից պերեդայ պակլոն։ Ափսոս չի, էդպես մարդուն պերվի մինիստր դնես, ոչ թե պամոշնիկ։ Դուրս գալուց էլ, թե ասում է ձեզ նման բարեկամ ունենալը մե՜ծ պատիվ է ինձ համար։

- Մաշինեքն ի՞նչ արիր...

- Բեկտաբեգովից հետո էլ գնացի նրանց մոտ... Ա՜, մեր 30 հայերը.. էդքան նիզգի, ցիգան ժողովուրդ յարաբ աշխարհի երեսին կա՞, թե չէ։ Ինձ տեսավ թե չէ, ոտը կախ քցեց։

- Ո՞րը...

- Էն մեծը, Արշակ Օսպիչը... Թե մի քիչ դարազումեննի է եղել, պրեսկուրանտի գինը պրիկաշչիկը չի իմացել... Երդում, Աստված, թե էն կանաչ մեռոնը՝ Ռաստովի առքի գինը չորս հազար երկու հարյուր է...