Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն այգում էլ նա պատվաստած ծառեր ուներ. յուրաքանչյուր գարնան այցի էր գնում իր պատվաստած ծառերին, ճյուղերը կտրում, խորհուրդներ տալիս և զայրանում, երբ տեսնում էր, որ չեն արել իր ասածը։

- Տանձն ուտելուց ճյուղերն էլ հետն ես մաշկում... էս ձեռքդ կկոտրի՞, որ տակը փեյնես...

Գյուղի ամենալավ այգին նրանն էր։ Փոքր էր, բայց խնամքով մշակած։ Գարունը բացվելուն պես ծառերի չոր կեղևը մաշկում էր, քերում, կոխ տալիս մաշկի տակ ձմեռած 10 միջատներին և չոր տերևները վառում։ Եվ երբ մեղվի քթոցները սհարից այգի էր տեղափոխում, այդ նշան էր, որ մինչև խոր աշունը օրվա մեծ մասն այգումն է անցկացնելու։

- Ավան ամին քոլը բարձեց հա՜... Գարեքը հրես կհասնեն...

Արևը ջինջ երկնքի վրա հուրհրին տալով լողում էր և դանդաղ բարձրանում դեպի գագաթը։ Գյուղի փողոցներում մարդ չէր երևում։ Բոլոր քարի ստվերում մուշ-մուշ քնել էր հարյուրամյա մի ծերունի, որ աշխատանքի այդ եռ ու զեռին եկել էր և, զրուցընկեր չգտնելով, քնով անցել։ Խանութի առաջ մի քանի 20 ձի արևից նեղվում էին և գլխով ու պոչի շարժումով քշում ճանճերին։ Քոչն արդեն բարձրացել էր. ձիավորները սարից էին իջել տնեցոց համար թեյ, շաքար ու կտոր գնելու։

Արդեն սկսվել էր քաղհանը։ Հարս ու աղջիկ առավոտ կանուխ քաղհանի էին գնացել, նրանք տարել էին և փոքրերին ու տան դռներից կախել ժանգոտած կողպեքներ, բանալին պահելով հավաբնի մեջ։ Ոմանք էլ դուռը միայն վրա էին դրել և բարակ թելով կապել, որ շունն ու հավը ներս չմտնեն։ Այգիների կողմից լսվում էր բայաթու ծործոր ձայն, գետի մոտ՝ մեկը հա կանչում էր էշին՝ «թոշ-թոշ...»։ Ջաղացի դռանը մարդ 30 չէր երևում։

Քառասնաջրի կողմը, Խոջա Հիբանի մեծ արտում քաղհանավորի երկար շարքն էր ձգվել։ Այնքան դանդաղ էին շարժվում, որ նայողին թվում էր, թե գույնզգույն շորերի շարքը կանայք չեն, այլ գունավոր քարեր արտի կանաչի մեջ։ Շարքի ձախ ծայրին, ձորակի մոտ սպիտակ շորով մի կին ավելի հաճախ էր բարձրանում, երբեմն ձեռքը ճակատին տանում՝