Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալիս, թե քարն եկավ, պատանին վեր էր բարձրանում և դիտում, թե ինչպես է քարը քարին դիպչում, ցլանքներ ցրում ու կայծ տալիս։

— Եգոր, հեռո՜ւ..․ Քսան փութանոցն եկավ,— կանչում էր Արզումանը, և պատանին ետ էր կենում։

Եգորն ինքն էր քարը բարձրացնում, դնում մի ուրիշ քարի վրա, ապա մեջքը դեմ անում ու ձեռքերը ետ տանելով քարը գրկում։ Արզումանը վերևից դիտում էր նրան։ Մեծ քարին մոտենալուց, կանչում էր.

- Էդ քո ճաշը չի մալախոլնի․․․ Թեթևը տա′ր... Ուզում ես 10 գրիժա ստանա՞ս... Ախ տի սիմուլյանտ... Ռուսի թագավորն անունդ հրեն ծոցի դավթարում պահում է։ Եգոր Մուրադով, մի պատառ էլ պանիր հաց ուտես, մեծանաս, կասի, իդի գալուբչիկ, կավալերիստ խարոշի... Մի ձի կտան, շաշկեդ էնքան տանես, բերես, որ կռներդ թուլանա... Փախի, քարն եկավ...

Ու նորից քահ֊քահ ծիծաղում էր։

- Սմիրնո, գասպադա ափիցերի,- այնպես բարձր գոռաց Արզումանը, որ ձայնը հասավ քաղհանավորներին։ Ու Սալբին հանկարծ մեջքն ուղղեց, նայեց ձորի կողմը։ Արզումանը լինգը ուսին կանգնել էր քարերի մեջ։ Նրան նկատելուց նա լինգն 20 իջեցրեց ու ձեռքը տարավ զինվորական բարևի. Սալբին ժպտաց, նորից կռացավ, երեսը թաղեց կանաչի մեջ։ Կողքին կռացած կինը նկատեց այդ և ասաց.

- Էդքան մի ծալվի արտի վրա... Աչքդ փուշ կմտնի...

Արզումանի հրամանը Ավան ամու համար էր, որն այդ րոպեին վայրի տանձենիներից մի կապ ձեռին դուրս եկավ անտառից ու իջավ ձորակը։

- Այ գյափդ լինի, հա՜,- ասաց նա Արզումանին և, մոտենալով ուստա Նազարին, հարցրեց.

- Բարի աջողում, ուստա Նազար... էս ի՞նչ ես շինում... 30 Մարագ է՜, կալատեղը գեղումն է, թե ասեմ ամբար է, էս ճամփի բերանն ամբարի տեղ չի...

Ուստան ուսերը թոթվեց.

- Ես իմ... Շքենք... Խազեյնի քեֆ։ Մեզ ի՞նչ... Կուզես ուսումարան շինեմ, կուզես դուսազխանա։ Պատը պատ է...