Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին տալի՜ս... Չէ, միտքս ծռվել է։ Աշունքն ուզում եմ Բաքու գնամ, ինչքան չլինի հացափոր կաշխատե՜մ, զատո քեփ էլ կանեմ․ հը՞, ի՞նչ ես ասում։

- Ի՞նչ եմ իմանում, որ ի՞նչ ասեմ... Ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը։ Վակզալի ճանապարհը ջաղացի ճանապարհից էլ հեշտացել է։ Հենց ում տեղը մի քիչ նեղանում է, հացը մեջքն է կապում, յալլա՜ ... էստեղ էլ կոնդ ու չոլախն են մնում, ինձ նման հալից ընկածը։ Էնքան գնացին, որ տակին մնացողը հերիք չի նրանց փակ դռներին մտիկ տալու։

10 Թմբի գլխին ձիու ոտնաձայն լսվեց ու մի վայրկյան հետո երևաց Մկրտտւմը։

- Լավ ե՜ք... Ուզած վախտը ճաշթող եք արել,- ասաց նա և ցած իջնելով, ձիու սանձը ձգեց Եգորի կողմը, քթի տակ «բարի օր» ասելով։ Նրան դուր չեկավ Ավան ամու ներկայությունը, բայց, ծածկելով այդ, դարձավ նրան.

- Էլի փեշակիդ ե՞ս...- ու մտրակի կոթը մեկնեց քարի մոտ դրած տանձենու տունկերին։- Երանի քեզ..․ Անմահական հիշատակ ես թողնում հուր հավիտյան... Տանձն ուտելու են, քեզ էլ օրհնանք տան։ Մենք հե՜չ, Ավետարանի թևում 20 գրված չի մեր անունը։ Ի՞նչ կասես, ուստա։

- Ճշմարիտ է, արդար գործը միշտ կմնա․․․

- Անարդա՞րը,- կտրուկ հարցրեց Մկրտումը։

- Ով գիտե աշխարհի բանը...

Նա աչքի տակով նայեց թափած քարերին, փորած հիմքը տեսավ, մտավ մեջը, կռացավ և աչքի չափով ստուգեց պատի ուղղությունը։

- Խելքդ ի՞նչ է կտրում,- դարձավ նա Ավան ամուն․- էլի ինչքան չլինի ինձանից փորձված ես... էս իմ պլանից ի՞նչ դուրս կգա։

30 - Ի՞նչ ես շինում,- հարցրեց Ավան ամին դժկամությամբ։

- Ուզում եմ Կարմրաքարը լուսավորեմ, - ու ծիծաղեց,- մի թեթև զավոդ տմալլու բան եմ սարքելու... Գերան կպատահի, տախտակ կքաշենք, ճանճի, բանի համար յաշիկ կշինենք։ Չի պատահի, կրահոր կշինենք, ուզողին կտանք։ Էս ձորը լիքը կրաքար է.․. Ուժներս տա, անելու շատ բան կա․․․ Ով գիտի,