Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բախտի բան է, մեկ էլ տեսար մի ինջիներ եկավ, ասեց թե էս հողի տակին մադան կա։

- Դե հո սուտ չի։ Հրեն ասում են Զեյթայի վերի հանդում քարի քոմուրի մադան են գտել,- ասաց Արզումանը։

- Որ վնաս էլ անեմ, մի քանի աղքատ էլ է հաց կուտեն։

Էդ էլ թող իմ վարձը լինի։ Աշխարհը հո հետս գերեզման չեմ տանելու, ասենք մարդու թամահն է շատ... էս է, Արզումանին զավեդուշի եմ դնելու։

- Եգորն էլ ստարշի մաստեր,— վրա բերեց Արզումանը ու ծիծաղեց։ Նրա ծիծաղը հաճելի չեղավ Մկրտումին։ Փշաքաղվեց, 10 աչքերը խորն ընկան, ճակատի ճեղքվածքի շուրջ արյուն հավաքվեց։

- Բա ջուրը ո՞նց ես անում,— հարցրեց Ավան ամին, ծածկելու համար Արզումանի ծիծաղի տպավորությունը։

- Ջուրը ձորով էլի թող գնա,.. էս պատը քաշում եմ, որ ամառը ջուրը բարակելուց զավոդը պարապ չմնա։

- Էս ջուրը զավոդ չի բանեցնի, Մկրտում։

- Չի բանեցնի՞... Վերի առուն էլ շուռ կտամ։- Վերի առուն սարից էր գալիս և անցնում Խոջա Հիբանի մեծ արտով, իջնում գյուղի վրա։20


- Վերի առո՞ւն,- ու բոլորը զարմացան։ Նույնիսկ Եգորը տեղից վեր կացավ ու մոտեցավ նրանց, հետևից քաշելով ձին։ Վերին առվակն անցնում էր նրանց բակով, և բակի երկու պառավ տանձենիները ամառվա տապին լիուլի ջուր էին արբում։

- Ոնց կլինի է՜դ․․․

Սիմոնը դադարեցրել էր մուրճի զրնգոցն ու երեսը դարձրել խոսողների կողմը։

- Բա ժողովո՞ւրդը․․․

- Ուրեմն կժերով պիտի ջուր բերեն, կալերը 30 ցեխապատե՞ն...

- Տանձիքը կչորանա՜ն․․․

Համարյա միաժամանակ հարցրին Ավան ամին, Արզումանն ու Եգորը։ Մկրտումն ունքերն իրար տվավ ու գլուխը թեքելով Եգորի կողմը, կանչեց.