Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նման․․․ էլ ինչ կեր ու խում, ինչ արգան, մուզիկ, դուխավոյ արկեստր...

Եվ պատմում էր, թե ինչպես է մի տուն ընկել, ուր երեք քույր են եղել, մի պառավ մայր։

- Կավկազի մարդի համար խելագարված են...- որպես իրական ապացույց իր ասածների, հանում էր ծոցի գրպանից նրանցից ստացած մի նկար։ ճիշտ է, դարձյալ երեք քույրեր էին, բայց այդ նրանց լուսանկարը չէր, այլ սովորական բացիկ, որ նվիրել էին նրան երեք լեհուհիները։

Այդ օրերումն էլ պատահեց այն հանկարծակի հանդիպումը, 10 որ և վճռեց նրա գյուղում մնալու հարցը։ Ջաղացպանին տեսության գնալուց, նա անցավ Ղարիբանոցի այգիների միջով ու հանկարծ դեմ դուրս եկավ բարձրահասակ, լիքը մի աղջիկ, որ ձեռքերը վեր էր բարձրացրել ու բռնել կուժի ունկից։ Աղջիկը նրան տեսավ թե չէ, կարմրեց, գլուխը խոնարհեց... Արզումանը տեսավ նրա երկար արտևանունքները, լիքը կուրծքը, որ ավելի էր ուռել, որովհետև աղջիկը ձեռքերը վեր էր բարձրացրել և բռնել կժից։ Տեսավ ու տեղը մեխվեց։ Աղջիկն անցավ, կժի մեջ ջուրը խուլ արձագանք էր տալիս՝ կըլթկըլթ, տարուբեր լինում աղջկա ոտնափոխից։ Արզումանը ետ 20 նայեց, շորորալով գնում էր աղջիկը, կուժն ուսին ու ոտաբոբիկ։ «Նա է՞ր․․․ չէ՜, նման էր», մտածեց Արզումանն ու հետ դարձավ։ Նա տեսավ, թե ինչպես աղջիկը մտավ Շալուն Սիմոնի դռնից։ Նա էր՝ Սալբին։

Արզումանը գիտեր, որ Սիմոնն աղջիկ ունի։ Զինվորության ժամանակ, երբ երեկոները հերթապահը փոստը բաժանում էր, և հավաքվում էին նամակ ստացողների շուրջը, նամակի ընթերցումից հետո կազարմայում խոսակցություն էր բացվում կանանց մասին։ Ամեն մարդ իրենց գյուղերիցն էր պատմում, տեսած կանանց գովքն անում։ Զինվորներից մեկը աշխարհի 30 ամենից երևելի գեղեցկուհուն համարում էր իր խորթ քրոջը և նրա մասին այնպես էր պատմում, այնպիսի շարժ ու ձևով, շրթունքները չմպացնելով, որ լսողներն իրենց կասկածն էին հայտնում, թե նրանց մեջ ինչ-որ բան է պատահել։ Արզումանն էլ էր պատմում ու պատմելուց հետո, երբ քնելու փողը փչում էին, պառկում էր ու ժամերով վերհիշում գյուղը։ Այդ