Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ էր անում ու փեշը քաշում։ Կանաչ ցողունների արանքից երևում էր նրա բոբիկ ոտքն ու սպիտակ սրունքը։

- Էն կռացածը Սիմոնի աղջիկը չի՞ ,- Հարցրեց կնոջը, այնպես որ Սալբին էլ լսեց։- Ինչ բո՜յ է քշել մեռածը․․․

- Մկրտում, ա՜յ Մկրտում... էսօր֊էգուց մեռնելու եմ, է՝․․. Մի երկու արշին քաթան տուր օմբեքս ծածկեմ։ Տես, հա՜, սաղ բաց է,- կանչեց Թելունց պառավը և առանց քաշվելու փեշը վեր բարձրացրեց, ցույց տվեց իր ոսկրացած ու մերկ ազդրերը։ Ոմանք փռթկացին, ոմանք էլ ամոթից մինչև 10 ականջի բլթակները կարմրեցին։

- Ինչ եք հռհռում,- դարձավ պառավը կանանց,— ես պետք է Մկրտումից ամաչե՞մ... Նրա պորտը ե′ս եմ կտրել․․․

- Էս քանի օրս Եփրեմը ապրանքի է գնալու․ որ բերի, կգաս, կտանես, նա՜նի.․.- պատասխանեց Մկրտումը։

Ու մտաբերեց դավթարի այն էջը, ուր դեռ անցյալ տարվանից Թելունց պառավի ազգանվան դիմաց գրել էր՝ «շաքար -1 գրվ․ և չայ կապովի - 12 մսխալ, գումարով 36 կոպեկ»։

Ձին նստեց ու մի անգամ էլ աչքով չափեց ծփացող արտը, նայեց Քառասնաջրի անտառին, որի առաջնապահ ծառերը 20 ստվեր էին գցել արտի վրա, մի թևով էլ իջել մինչև տան պարիսպը։ Ձիու վրայից նա տեսավ և Արզումանին՝ քարի գլխին։ Ասես մի սև ամպ երևաց նրա մտքի հորիզոնի վրա։ Նա ձգեց ձիու սանձը, և ձին գլուխը թեքեց գյուղի կողմը։

4

Այդ երեկոն ավելի շուտ մթնեց։ Սևացած ամպերը ծանր վարագույրի պես ծածկեցին երկինքը, սարերը, ձորերը լցվեց սև ծխով։ Նախիրը կանուխ իջավ սարից, կիթը մթնով կատարեցին։ Հանկարծ սպիտակ ալավ ընկավ երկնքից, եկեղեցու խաչն ու զանգակները փայլփլեցին, որոտը դղրդաց այնպես, որ 30 դարակներում դարսած պղնձե ամանները զրնգացին։ Եվ սկսեց անձրևը, նախ դանդաղ, ծանր կաթիլներով, ապա որպես վարար հեղեղ։

Գվվում էր անտառը, ձորը։ Անձրևի աղմուկի մեջ չէր լսվում Մարցա ջրի վշշոցը։ Երբեմն բացվում էր մի դռնակ և ինչպես բռնկված լուցկի, խավարի մեջ տան աղոտ լույսը