Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փայլում էր ու հանգչում։ Մութի մեջ մարդիկ նովդաններն էին ամրացնում, ջրածակերը կալնում, հավաբունի առաջն աթար դնում,- մի խոսքով, կատարում կանխող ալն բոլոր գործողությունները, որ տարբեր էին յուրաքանչյուր տան ու բակի համար։

Տեր Նորընծան երկար շալն ուսերին ետ ու առաջ էր քայլում նեղլիկ պատշգամբի վրա, երբեմն գլուխը վեր բարձրացնում և սևացած երկնքի վրա փնտրում աստղեր կամ մոտենում պատշգամբի ճաղերին, ձեռք մեկնում և տեղացող կաթիլներից 10 որոշում անձրևի թափը։

Պատուհանի ճրագը լուսավորում էր պատշգամբը, որի սյուների երկար ստվերներն ընկել էին ծառերի սև սաղարթի վրա։ Հեղեղի ընթացքում փայլատակում էր փայլակը, լսվում էր խուլ որոտ, մի վայրկյան չքանում էր խավարը, և սպիտակ լույսի տակ Տեր Նորընծան տեսնում էր քամուց խշշացող ծառերը, դիմացի տան կտուրն ու երդիկին դրած կարմիր կարասը։ Ապա թանձրանում էր խավարը, և ճրագը քահանայի երկար ու թրթռացող, մի քիչ այլանդակ ու սապատավոր ստվերը սյուների արանքից նետում էր մինչև այնտեղ, ուր հալվում էր ճրագի 20 լույսը։

Ներս ու դուրս անող տղամարդ ու կին իրենց բակերից նկատում էին քահանայի վիթխարի ու սև ստվերը։ Ոմանց այդ ստվերը հանգստացնում էր և մեղմում արհավիրքի սարսափը։ Թելունց պառավը, որ մինչև ծնկները վեր քաշած, ծլլացող անձրևի տակ բակում դարսած աթարն էր ծածկի տակ տանում, մի պահ կանգնեց տեղում և երկյուղածությամբ նայեց պատշգամբի ստվերին, թեկուզ սառն անձրևը ծեծում էր բաց կուրծքը։ Ոմանք էլ նույնիսկ դժգոհում էին, որ ծանր Ժամին, երբ մեղուներն էլ էին փեթակում անհանգիստ բզզում, մի մարդ 30 ապահով անկյունում ետ ու առաջ էր քայլում և դիտում։

Նրանցից յուրաքանչյուրն իր գործն ուներ, իր ստացվածքի փրկության մասին էր մտածում։ Մեկը՝ բակում նստոտած կովերն էր գոմը քշում, կովերը փնչացնում էին, չէին ուզում ներս մտնել, տերը մութի մեջ, ձեռն ընկած բահի կոթով կամ թիակով խփում էր նրանց կողերին, եղջյուրներին, ոտքերին։ Տներ կային, ուր շփոթմունքից հորթերին ներս էին քշել, և