Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քնահարամ երեխաները զարմանքով դիտում էին, թե ինչպես հորթերը ցեխոտ ոտքով կոխ էին տալիս քեչա ու կարպետ։ Մի քանի մայրեր կուրծք էին ծեծում և շտապ-շտապ, մանավանդ երբ փայլատակում էր կայծակը, իրենց որդիների անունը տալիս, որոնցից մեկն այգիներումն էր մնացել, մեկէլը հարևան գյուղից պիտի գար և, ո՝վ գիտե, որ ծառի տակ կուչ եկած, սպասում էր, որ անձրևը դադարի։

Եգորը շեմքի առաջ կանգնած՝ լսում էր այն խուլ վշշոցը, որ նրանց բակում ավելի սաստիկ էր։ Պառավ տանձենիները 10 ճղներն իրար էին տալիս, քամու թափից կռանում, անձրևի կաթիլները շպրտում դռնից ներս։ Երբեմն նա ճրագը մոտեցնում էր, վազում և նայում գետնին թափված տերևներին ու դեռ նոր ծաղկաթափ եղած պտուղներին։ Բակով անցնող առուն պղտոր էր։ Փողոցով անցնող հեղեղը լափին էր տալիս պատին ու վշշոցով գլորվում դեպի ցած։

Մայրը կայծակի փայլատակման հետ դուրս էր վազում և որդու թևից բռնած տուն քաշում։ Խեղճ կինը երկյուղից մի բառ էլ չէր ասում. միայն փաթաթվում էր, կուչ գալիս և այդպես ներս տանում։ Երբ Եգորը չորս-հինգ տարեկան էր, այդ 20 խարխուլ տունը տեսել էր սոսկալի պատահար. այդպիսի մի մութ գիշեր հարևանները ներս էին բերել Եգորի հոր կայծակնահար դիակը՝ խանձված, կուչ եկած և այլանդակ մի կոճղ։

Եգորը շատ աղոտ էր հիշում թե հորը և թե այդ գիշերը, երբ ինքը մոր կանչից զարթնեց և տունը մարդկանցով լցված տեսավ։ Նրա հիշողության մեջ պայծառ էր մնացել այն խոսքը, որ Թելունց պառավն ասաց մորը. «Երեխուն առ, գնա հացատունը...»։ Հետո մի անգամ էլ պառավն եկավ ու մութի մեջ լաց լինող մորն ասաց.

- Այսուհետև էլ նոր տուն-տեղի մասին հոգս քաշելդ 30 զուր է․․․ Հլա ջահել ես, շատ մարդ շատ խոսք կասի, բալքամ արյունդ էլ կպղտորվի... Չէ′, քեզ հավաք արա, թխսամոր պես նստի բնիդ մեջ, թևերդ փռի սրա վրա... Դառ մի շվաքարան էս երեխի համար․․․

Եգորը հիշում էր մոր փղձկալը։ Նա կարծեց, թե պառավը ծանր խոսք ասեց մորը։ Ի՞նչպես հասկանար չորս-հինգ տարեկան տղան, որ մայրը լալիս էր աղետի համար և այն դառն