Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Նանի, նավթ չկա՞:

- Հը՞... հատել է′... Էս ո՞վ է․․․ Հը՞ ․․․ Արզումա՜ն...-

Մեկը դուրս եկավ, երևի գնաց նավթի․․․ Կինն էլ սկսեց փնտրել ջրի երեսին լողացող իրերը․․․ Նրա բռի մեջ լոբու հատիկներ ընկան...

- Աղջի... լոբու պարկը կապած չէ՞ր․․․

- Հրես պարկը..․ Էս չի՞․․․- ասաց Սիմոնը։- Կինը ծնկներին խփեց։ Եվ հետո հարցրեց։

- Ձավա՜րը, ձավա՜րը...

10 - Օջախի քարին է․․․

- Էս ինչ զուլո՜ւմ էր․․․- Ով էր ասաց, Սիմո՞նը, թե կինը։ Մեկը խոր հառաչեց, ասես շատ ճանապարհ գնալուց բեզարել էր։

- Էս եղանը դիմհար տու,- կանչեց Արզումանը։ Սալբին մոտեցավ ու բռնեց եղանի կոթից։ Նրա մատները դիպան Արզումանի ձեռքերին։

- Էսպես բռնի,- ու թևից քաշելով ձեռքը մոտեցրեց պատի մեջ խրած խուրձին... Կռացավ ու շեմքի սալաքարը պոկեց։

20 - Հեռու, ոտիդ կընկնի,- Սալբին զգաց, որ կարմրատակում է։ Ի՜նչ լավ էր, որ մութն էր տանը։ Դող անցավ մարմնով.․․ Երևի շատ է թրջվել․․․ Շապիկը ծեծում է մեջքն ու կուրծքը, ծեծում է սառնությամբ, իսկ ինքը տաք է, ոտքերն այրվում են։

- Ա խիզան, կաշու ձողը ձեռներդ չընկա՞վ,- հարցրեց Սիմոնը, որ ձեռն ընկածը կախում էր պատի ցցերից, տեղավորում դարակներում և շուտ-շուտ այլուրի պարկին նայում։

- Դռան վրա եմ քցել...- պատասխանեց Արզումանը։

Այս էլ դուր եկավ Սալբուն. ամոթխած մի զգացում էր 30 այդ մութի մեջ, երբ պատի այն կողմը թշշում էր հեղեղը և տանը լսելի էր, թե ինչպես քարերը գոռալով իրար են զարկում... Ուրեմն Արզումանն էլ խիզան է, մեր խիզանը,- մտածեց Սալբին։ Ժպտաց․ ի՜նչ կա որ... Վաղն արև կանի ու կչորանա ամեն ինչ... Նանու լոբիները չեն լինի։ Իսկ այս մարդը, որի տաք շնչառությունն այդքան մոտ է զգում, քրտնած ու թրջված մարմնի հոտը, սապոգների հոտը... Եվ քանի գնում, ավելի