Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիշերվանից դեռ ոտաբոբիկ էր, փողքերը մինչև ծնկները վեր քաշած, մարդիկ ծիծաղում էին և ավելի չարացնում Թելունց պառավին, որ սպառնում էր տանուտերով, պրիստավով ու դատարանով։

Լույսը չբացված մի քանի հոգի գնացել էին իրենց արտերի ու այգիների տեսության և վերադարձել էին։ Կտուրներին հավաքված մարդկանց խոսակցության նյութը այդ մասին էր։ Ասում էին, որ երկար տախտակների գարիքը թազնել են, և էլ հույս չկա, թե վեր կենան, որ Սուլթանա ծովում ձվի 10 մեծությամբ կարկուտ է եկել, մի նեղ շերտով խփել մինչև սարի սեռը, որ Եզնարածի առուն քանդվել է ու քշել Չանեն ծուռ Օհանի ղորուղը, այնտեղից թափվել Ունանի խամը և փոսերը քարով լցրել։ Այգիներից եկողներն էլ պատմում էին, որ շատ ծառ է ճղակտոր եղել, և իբր Նռանձորում կայծակ է խփել ծառերին։ Բայց ականատեսներից և ոչ մեկը կտուրի վրա չէր. նրանք պատմել էին մեկին, այդ մեկը մյուսին, և ամենքն էլ հավատում էին՝ որ այդպես է, մանավանդ նրանք, որոնց արտն ու ղորուղը իբրև թե ամենից շատ էին վնասվել։

- Էդ լինելու բան չի,- ասաց դարբինը,- մենք հո 20 սխտորաշենցի չենք, որ մեր հանդը չիմանանք... Ա խալխը, իսկի կլինի, որ Եզնարածի առուն տրաքի, Չանեն ծուռ Ուհանի ղորուղը քանդի, էնտեղից էլ տա Ունանի խամին... Առուն ուր, ղորուղն ուր...

- Է՜հ... սարսաղ-սարսաղ դուրս է տալիս,- վրա պրծավ մի ալևոր,- բա չի՜ լինի.․․

- Այ ալևոր, բա էդ լինելու բան է՞ ․․. Ջուրը թև՞ ունի, թե երկնքի ղուշ է, որ էն եքքա սարը բարձրանա։

- Բա հասնիլ չի՜... Զոռեց, կհասնի, էլի... Ջրին ի՞նչ կա...

- Իմ խելքն էլ չի կտրում, որ հասնի,- ասաց մի ուրիշը,- 30 գնացողը մեր Սողոմոնը չի՞... Մերը չմեռածի սուտը շատ է, քան ղորթը...

Եվ վեճը շարունակվում էր... Նոր լուրեր էին բերում, որ Նռանձորում կայծակ չի խփել։ Ոմանք նույնիսկ ասում էին, որ այնտեղ անձրև էլ չի եկել։ Հեղեղի վնասներն ավելի ճիշտ ու մանրամասն էր պարզում յուրաքանչյուրն իրեն տան, բակի, այգու և բոստանի համար, երբեմն հետաքրքրվելով հարևանի