Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վնասով։ Կային, որ չար նախանձով էին նայում կողքի արտին, որ պատահմամբ ավելի քիչ էր վնասվել: Սակայն եթե քիչ էին նրանք, որոնք չար նախանձով էին նայում հարևանի պակաս վնասին և կամ ընդհակառակը ներքուստ հրճվում, երբ տեսնում էին, որ հեղեղն իր արտի կողքով անցել է և հարևանի արտը թաղել ավազի ու տիղմի հաստ շերտի տակ,- եթե քիչ էին այդպիսիները - մեծամասնությունը, ավելի ճիշտ բոլորը, իրենց վնասի մասին պատմելուց ավելացնում էին, մեկը տասը շինում և հայտնում, որ գյուղում նրա չափ ոչ ոք չի 10 տուժել։

Ավան ամին այգիներումն էր։ Շաղաթաթախ, տրեխներն ու գուլպաները թրջված, չուխայի ծայրերը գոտկում խրած, այդ մարդը այգիների ծանոթ կածաններով գնում էր, վեր նայում՝ ծաղիկների փնջերին ու կեռասի կանաչ գնդիկներին, գետնին նայում, որ տեղ-տեղ ծածկված էր կանաչ տերևներով, ձեռքով տնտղում, շտկում նոր ընկած շիվը, ստուգում՝ չի՞ ջարդվել պատվաստը։ Կարմրաքարում միայն նա ճիշտ հաշիվ կարող էր տալ, թե ինչքան են վնասվել գյուղի այգիները։ Եվ քանի հեռանում էր, այնքան վնասվածն ավելի քիչ էր. կարծես 20 հեղեղը թափվել էր միայն գյուղի գլխին։

Լուսաբացին Քառասնաջրի ուղղությամբ գնացողները ջրամբարտակի մոտ տեսան Մկրտումին․ կանգնել էր քարի գլխին ծիլավոր յափնջու մեջ կոլոլված և ինչպես ցինն է նայում վերից վար ու հետևում որսին, այնպես էլ նա նայում էր Քառասնաջրի պղտոր ալիքներին, որ թափով գալիս էին, ամբարտակին չհասած հանդարտվում, լճանում և ապա դեղնավուն փրփուրով թափվում ցած։ Գիշերով մի քանի անգամ էր եկել։ Մի անգամ, անձրևի վարար ժամանակ, նա Գոգուն իջեցրել էր ներքև՝ ստուգելու հո չի՞ քանդվել ամբարտակը։ Ամեն անգամ 30 վերադարձել էր ուրախ, սակայն հենց սանդուղքի գլխին մի կասկած փշի պես ծակել էր միտքը. չլինի՞ մի բան պատահի, հազար շառ ու դուշման, գան... Հը՞... Եվ նորից էր վերադարձել։

Մկրտումը քարի գլխից նայում էր ցած և անհամբեր սպասում, թե երբ պիտի երևա ամբարտակի պատը... Ջուրը ամբարտակի մեջտեղից, շլյուզի համար թողած բացվածքից