Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Մարդ է զարմացնում, կակ բուդտո ձի չենք նստել,- ասաց Արզումանը։

- Էն մադյանը որ քու տակին լիներ, հավատա, ուրախությունից երկինք կթռչեիր...

- Իմ տակին մին ռիսակ կար, որ քեզ պոչից կապած կտանեի Սուտիկ պապիդ մոտ,- պատասխանեց Արզումանը և խեթ նայեց Սուտիկ Ոսկանի թոռ Գըդըլ-Պուղուն, կարճլիկ ու հաստ մի երիտասարդի, որին գյուղում չէին սիրում։ Նրան անվանում էին «պրիստավի թազի»։ Երկուսն էլ իրար աչքով 10 չափեցին. այդ րոպեին մեկը կանչեց.

- Ֆուրգունները..․- և Եփրեմը ձին արագ քշելով անցավ փողոցով, ցեխի շիթեր շպրտելով այս ու այն կողմ։

- Ձիդ թրքեց... խազեին,- բազմության միջից կանչեց մեկը. ոմանք ծիծաղեցին։ Եփրեմը ետ նայեց ու գոռաց պատերի տակ շար ընկած երեխաների վրա։

- Դենը փախեք, շան լակոտներ... Ընկնելու եք տակը, սատկեք...

Եփրեմի բարկությունը մեղմելու նպատակով, թե բազմության մեջ աչքի ընկնելու համար Գըդըլ-Պուղին հարցրեց.

20 - Եփրեմ, վերի կապովն եկա՞ք, թե ներքի ճամփով.․․

- Վերի կապն էլ քանդվի, ներքինն էլ... Սա երկիր է՜․․․ Շան օր քաշեցինք...- և ձին քշեց։

- Պո-պոպո՜... էս ինչ քոսակ է՜...

- Կրիբալդի՜... Կրիբալդի...

Փողոցի ծայրին երևաց մի ձիավոր, երկար պլաշչը հագին։ Գլխին դրել էր գյուղի համար արտասովոր գլխարկ, որի ծայրերը երկու կողմից լոշ-լոշ ականջների նման կախվել էին։ Մարդն անբեղ, անմորուս էր։ Նա նստել էր ձիուն այնպես, ասես պարաններով կապկպած էր։ Գլուխը մազաչափ 30 անգամ աջ ու ձախ չէր դարձնում։ Կարծես գյուղի փողոցը նույն ձանձրալի ճանապարհի շարունակությունն էր, որով եկել էր նա մի օր շարունակ։ Այդ ձիավորը գերմանացի էր, ներկայացուցիչն այն ֆիրմայի, որ փայտամշակման գործիքներ ու ստանոկներ էր մատակարարում ռուսական առևտրական տներին ու ստանոկների հետ միասին էլ առևտրական տների տրամադրության տակ ուղարկում իր վարպետներին, որոնք