Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Բա որ Բաքվա վագոնը տեսնես,- վրա բերեց մի ուրիշը,- ոտդ տափից կտրում ես թե չէ, պոկ է գալիս... Մին Գյանջա ես տեսնում, աչքդ խփում ես թե ննջաս, ըհը Բաքուն...

Իսկ նրանք, որոնք ոչ կառքն էին տեսել, ոչ Բաքվա վագոնը, ուշադրությամբ լսում էին թե՛ նրանց պատմածը և թե աչք չէին հեռացնում օրորվող ֆուրգոններից։

֊ Չէ՜... Կարմրաքարն էլ լուսավորվեց... Զավոդ բերին Հիբանի տղերքը...

10 - Բալադ մեռնի, փո՜ղ․․․ Տես ինչը որտեղ դուրս բերեց... Չորս ձիանի փրգոնը Կարմրաքար հասնի՜.․. Որ աչքովս էլ տեսնայի, էլի կասեի սա մեր գեղը չի,— վրա բերեց Ունանը, որ ցաքանը ձեռին այգուց եկել էր մի կապ ցախ թևի տակ։

- Հմի կհավատա՞ս։

- Էլ չհավատա՞մ.․.- տխուր ասաց Ունանը։ Ասաց և հառաչեր, կարծես խոստովանեց մի դառն ճշմարտություն, որ ակնհայտ էր գարնան արևի նման, որի շողերն անտարբեր խաղում էին և պղնձե խաչի, և փայլուն թիթեղների հետ։

Հաղթական երթի նման էր ֆուրգոնների անցնելը։ Գեր 20 ձիերը, նրանց նոր սարքը, արծաթե կոճակները, որ շարված էին սարքի կաշիների վրա, ձիերի վզից կախած գունավոր փնջերն ու զանգուլակները, որ ավելի զորեղ էին հնչում, երբ ձիերը ուժ էին անում ֆուրգոնը քաշելու, վերջապես ֆուրգոնների տեսքը, նրանց վրա դարսած իրերը, որոնք ֆուրգոնի նման նոր էին, առաջից գնացող ձիավորները,- այս ամենը մայիսյան արևի տակ փայլփլում էին, շլացնում և հաղթական երթի նմանություն տալիս։ Արզումանը նայում էր ֆուրգոնների շարքին. նա մտքում ասաց. «Հիբանի տղորց աբոզը»։ Մանյովրի ժամանակ այդպես էին նրանք մտնում անծանոթ ավաններն 30 ու քաղաքները։ Եվ ժողովուրդը շարք կազմած թամաշա էր անում։ Իսկ զինվորները, մանավանդ ձիավորներն, ավելի զիլ էին երգում գյուղը մտնելիս։ Ինչ «հրեշտակներ» կային...

- Օհո՜... Խրվեց... Նո՜ւ...- լսվեց մի խուլ աղաղակ։

Ոմանք կտուրներից թռան և առաջ վազեցին։ Առաջին ֆուրգունի շուրջը խմբվել էր բազմություն։ Խանութից քիչ ներքև, ճանապարհի այն տեղը, ուր տարին բոլոր ցեխը չէր չորանում,