Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Մկրտո՜ւմ․․․

- Ի՞նչ է, Սայի ամի,- պատասխանեց Մկրտումը խանութից։

- Էլ հունար ունե՞ս, թե էս է... Բե′ր էն էլ տեսնեմ։ Հոգի ունեմ տալու։ Գնալու եմ, Հիբանը հարցմունք է անելու, թե ի՞նչ տեսար ինձանից հետո։ - Ու քիչ անց հարցրեց.- սաս չունի՞ սրան․․․

- Ունի, Սայի ամի, որ սարքենք, կլսես․․․

- Էդ էլ լսե՜մ․․․, - ու դարձավ թոռանը,- գնանք, բալաս.․. 10 Տավարի գալու վախտն է։

Եվ փայտը գետնին խփելով ծերունին հեռացավ։ Կանգնածները լուռ նայեցին նրա հետևից։

Մինչև մութն ընկնելը մարդիկ չէին հեռանում խանութի մոտից։ Երեխաները, անսալով ծնողների կանչին, ֆուրգոնի ձիերի սանձից բռնած ութ-տասը հոգով, ձիերը տանում էին ջրելու։ Ինչ հպարտությամբ էր քայլում սանձ բռնողը, իսկ մյուսները հետ ու առաջ էին վազում, զմայլանքով ձիերի փնջերն ու զանգուլակները նայում։ Նրանք երբեք այդպիսի գեղեցիկ ձիեր չէին տեսել։

20 Գիշերով նրանց տանը հավաքվել էին տասը-տասնհինգ հոգի։ Ֆուրգոնչիներն էին, գերմանացին, պամոշնիկ Անտոնը, ուստան, Գըդըլ֊Պուղին, Շալուն Սիմոնը և մի քանի մոտ ազգական ու բարեկամ։ Երկու անգամ մարդ էին ուղարկել քահանայի հետևից։

Բակում, խարույկի առաջ մի մարդ կտրատում էր սյունից կախած ոչխարը։ Սիմոնի կինը մեծ շերեփով խառնում էր կաթսան, շուտ-շուտ ածխակոթերը կաթսայի տակ հրում։ Շողերը, Եփրեմի կինը, նրա մայրը շտապ֊շտապ սանդուղքով վեր ու վար էին անում, տանում հաց, գինի, միս, պանիր, կանաչեղեն․․․ Ընթրիքը գնալով թեժանում էր։ Լայն պատնոցների 30 վրա դարսած խաշլաման ու խորովածն իրար հետևից էին տանում։ Եփրեմը գինու մի փոքրիկ կարաս էլ էր բաց արել։ Ֆուրգոնչիները ձիու նման էին խմում քաղցր գինին և ճաքճքած մատներով, կեղտոտ եղունգներով բռնում մսի մեծ կտորները։ Նրանց ձեռքերից ձիու քրտինքի և կաշվի հոտ էր գալիս, սակայն նրանք այդ չէին զգում։ Գերմանացին էլ էր