Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Լա՛վ, բարի...

- Հարկավ, առանց Ձերին բարյացակամության այս գործը գլուխ չի գար։ Հուսով եմ, որ Դուք ալ տոգորված սիրով դեպի այս երկիրը, մեզի հողամաս մը կը տրամադրեք Նոր Եթովպիո...

- Լա՛վ, լավ...- Եվ այդ լավերը զուգորդում էին կակուղ հորանջոցների։

- Այո՛, այսպես։ Մեր ուզած տեղը երկրի սրտին մեջն ըլլալու է։ Նախընտրելի է ազգային վայր մը, պատմական և 10 այլն։ Մեր հայրենակիցները գորգագործությամբ պիտի պարապին։ Գիտեք, որ աշխարհիս մեջ մերայինք մեկ հատիկ են, մրցակից չունին։ Հռչակավոր հնդահաններ են, աֆիոն, ծխախոտ և նման անվանի գործեր ունին ամենքն ալ, դրամ շահելու կողմանե։ Ինքը Բալիքյանն ալ այդպես պզտիկ գործ մը նախընտրեց, ետքը դարձավ մեծանուն ազգասեր։ Հիմա անոր կողմեն է, որ կը բանակցիմ, նաև Փղշտացոց Բա...

- Լա՛վ։ Քանի դեսյատին հող է պետք, ջրովի՞, թե՝ անջրրդի։

- Մեզի առաջին հեղ սանկ հինգ հարյուր հեկտար կբավե 20 ։ Վերջը, երբ մեծնանք, ամեն կողմերն հոս հավաքվին փղշտացիք, և եթովպացիք, հոս ծաղկյալ դրախտ մը պիտի շինվի։ Ամենքն ալ այդ փափագով կը տառապին, հայրենիքի հողին վրա մեռ...

— Դուք հիմա՞ եք հող ուզում, — ասաց պետը պահարանից քարտեզը հանելով։ Տղան դուռը կիսաբաց էր անում, աչքի տակով նայում։ Այդ ընդունված պայմանական նշանն էր այն մասին, թե նախասենյակը հուզվում է։

— Ահա ձեզ ազատ հող։ Արաքս կայարանի մոտ, Ղամշլուի շրջան և Արազդայան։ Այս երեք տեղից բացի ազատ հող 30 չունենք։

Հովնաթան Մարչը նայեց քարտեզին։ Սա է Արմենիան, տեղ-տեղ կանաչ օազիսներ, այգեշատ ավաններ, ապա ցամաք տափարակ, դեմի ապառաժներ և լեռներ՝ անտառներով և առանց անտառի։

Արաքս... Դաշնամուրի մի ակորդ կարող է ձեզ հիշեցնել անցյալի մի պատմություն։ Դուք կարող եք փափկանալ, ինչպես