Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տաքացել։ Նա դեն էր գցել պլաշչն ու պայուսակը և ագահությամբ դատարկում էր գինու գավաթները, ուշադրություն չդարձնելով այն կենացներին, որ ասվում էին, և ոչ էլ խմելու գոնչիներից մեկը քթի տակ ծիծաղեց։ Սիմոնը գլուխը կախ ուտում էր, ինչպես կուտի առատ սեղանի մոտ նստած աղքատը։ Եփրեմը բացվել էր. շատ հազվագյուտ էր լինում նրանց տանը այդպիսի ճոխ ընթրիք։ Եվ խմում էր առանց քաշվելու եղբորից, խմում էր ու պարապ գավաթը գլխիվայր 10 շրջում։ Իսկ գերմանացին հռհռում էր․․․

- Ես տեսնում եմ, որ հայերը գործունյա մարդիկ են,- ասաց նա։

- Ասա՝ հայի մեռել գետնի տակ էլ կբանի,-վրա բերեց ուստա Նազարը։ Սակայն նրա ասածը Եփրեմը չթարգմանեց։

-Հենրիխ ջան,- ասավ Եփրեմը,- խմի, գործի ժամանակ էլ քրտնի․․․ Խարաշո, էյ բող։

-Ես մի այդպիսի սղոցարան էլ սարքել եմ Լոռի..․ ըմ․․․ էլի հայ էր, հարուստ հայ․․․Թիֆլիս էլ տներ ունի...

-Եփրեմ, մի հարցրու տես նրանց մաշինն ինչ թավուր 20 էր,- ասաց Մկրտումը։

- Սաղ մի ֆիրմայի է, բրատ ջան, արխեին կաց,- ասաց Եփրեմը գլուխն օրորելով։

Քեֆի տաք ժամանակ Մկրտում ը վեր կացավ և աննկատելի դուրս եկավ։

- Էն տղայի համար մի քիչ հաց-մաց շինի,- ասաց նա կնոջը։ «էն տղան» Գոդին էր, որ այդ գիշեր պահակ էր մնացել ֆուրգոնների և խանութի առաջ շարած ապրանքի մոտ։

Գոդին յոթ-ութ տարի էր, որ նրանց տան մշտական ծառան էր։

Նրա չեչոտ, անմաղ երեսին նայողը դժվար կորոշեր 1O տարիքը։ Վանող մի արտահայտություն կար նրա աչքերում։ «Լորդուն ինչքան էլ վնասատու չի, բայց էլի կերպարանքն օձի է», ասել էր նրա մասին Ավան ամին։ Եթե գյուղում մեկի շունը օր ցերեկով գետնին զարկեր իրեն, գետինը չանգռեր, փսխեր և շնչահեղձ լիներ, պիտի ասեին, որ Գոդին է ասեղ տվել։ Բայց մի քանիսն էլ ուրիշ կարծիքի էին՝ որ նա խեղճ է, վախկոտ է, «աստծու թակածը»։ Համենայն դեպս նա Կարմրաքարի