Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և համարձակ մարդու համբավ էր թողել։ «Զհինով մարդ էր, համա հալալ կաթնակեր էր»,- այս էր գյուղի ընդհանուր կարծիքը։ Ամենից շատ պատմում էին Մկրտումի վրա չարանալու մասին, պատմում էին թուքը կուլ տալով, և քահ֊ քահ ծիծաղում, երբ պատմողը կրկնում էր Մկրտումի պատասխանը. «Շաշի մինն է, կտա կկոտրատի...» ։

Սղոցարանը նա սարքել էր քառասուն օրում։ Այս էլ զարմանք էր պատճառում, որովհետև գալու երկրորդ օրն իսկ նա այդպիսի ժամկետ էր սահմանել, որ կասկածի տակ էին առել 10 գյուղացիք։ «Քառասուն օրում թե նա գլուխ բերե՜ց, ըհը, ես բեղս կկտրեմ}),- ասել էր Ըմբովի Թյունին, որի ավել անունը «Թարսի ձի» էր, միշտ հակառակ և շատախոս լինելու համար։ Այս մարդուն էր պահանջել գերմանացին, երբ ճիշտ ժամանակին առաջին գերանը սղոցել էր՝ Արզումանի և Գըդըլ-Պուղու հետ։

Գյուղում եղած ժամանակ նա մտերմացել էր միայն Արզումանի հետ։ Բացի քահանայից, որին տեսնելուց գերմանացին պատկառանքով էր բարձրացնում լայնեզր գլխարկը, բերանից ծխամորճը հանում,- մնացածը մի հավասարի մարդիկ 20 էին նրա աչքին, գորշ պատ, որի աղյուսներն իրարից ոչնչով չեն տարբերվում։

Նրա շինած «զավոդը» խոսակցության նյութ էր ոչ միայն Կարմրաքարում, այլև սարերի վրա, ուր վրանների տակ Սալյանից, Մուզանից և Արաքսի տափարակներից հազարավոր մարդիկ էին ապրում։ Ոմանք հատկապես, ոմանք էլ ճանապարհով անցնելիս, հետաքրքրությունից դրդված ձիու գլուխը դարձնում էին Քառասնաջուր, տեսնելու Մկրտում քիրվայի հարստության աղբյուրներից մեկը։ Եվ նրանց աչքում Մկրտումը դառնում էր խանի չափ զորություն ունեցող մարդ. 30 «Շատ առաջ կգնա էն հայը»,- ասում էին նրա մասին։

Բայց մարդիկ կային, որոնք ոչ միայն ոտ չէին դրել Քառասնաջուր, այլև սղոցարանի մասին խոսք բացվելուց իրենց դժգոհությունն էին հայտնում։ Ունանը հավատացնում էր, որ «զավոդի» պատճառով ձորի ջուրը համն ու գույնը փոխել է։ Նրա ասելով բոստաններում լոբու դեղնելը ջրի «նադինջ