Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Եգոր ջան, էս երկու վերշոկանոցն էլ Սայի դայու համար քաշենք։ Թող երկար լինի, որ հալիվորը ոտները սլաբոննի մեկնի... էնքան քոռ-քոռ քարերին է տվե՜լ․..

Հանաք անելուց զրիկեցին չէր կարողանում փռթկոցը պահել։ Իսկ Պուղին զայրանում էր, աչքով սաստում։ Արզումանը շարունակում էր.

- Ի՜նչ ես ծիծաղում, ա՜յ զրիկա զկեռ... Ձեր գյուղացի էն մի նստելում ութ լավաշ ուտողի համար ղարաչուց մին ղութի շինեմ, որ կողքաճաղերը կոտրտի։ Թե չէ Զրիկը կերել է նա, 10 մարսել...

Սղոցարանի մասին նա էլ իր կարծիքն ուներ։

- Պիլնին զբորնի պունկտ է․․. Գյուղացու տղորց նման գերանները տաշում ենք, կլպում, փեչատը դնում։ Դե ջոկի, թե որ ծառիցն էր...

Կացինը գոտու արանքը խրած մի մարդ ներս մտավ։

- Բո՜... Շինական, ա՜յ դու բարով,.. Մենակ դու չէիր եկել էս թազա ուխտատեղը։ Հը՞, ինչ կա...

Շինականը մոտեցավ ստանոկին։ Մի պահ զարմացած նայեց ու մոռացավ այն, ինչի մասին մտածելով գալիս էր։

20 Հերսոտ ես երևում,- հարեց Արզումանը։

- Բա ոնց չհերսոտեմ... Վեց ամիս է ինձ անկրակ խորովում է․.․

- Ո՞վ։

- Հիբանի տղան, ով։ Հերու դուքանից ոչ բարով տասը մանեթի կտոր առա տան տկլորության մասին... Քո ազիզ արևը, մի տարի է, շաբաթն երկու անգամ իմ իշով փետ եմ բերել, դռանը կիտել։ Որ տեսնես, կասես քսան արաբա չի կրի։ Հիմի ուրանում է, ասում է փետի փողն էն գլխիցն եմ տվել, դու իմ փողը բեր, թե չէ տունդ գրել կտամ։ Ոտներն ընկա, 30 աղաչեցի, ասի բանի ժամանակ է, մի քիչ խոտ ունեմ, խանձվում է, վերև Աստված, ներքև դու, ինձ ազատի։ Ո՞ւմ ես ասում, լսողն ո՞վ է։ Վերջը թե կացինն առ գնա Կաղնուտի ձորը։

- Պամոշնիկին գանգատ ես արե՞լ,- հարցրեց Արզումանը։

- է՜հ, և Շինականը հուսահատությամբ ձեռքն օդում ճոճեց։