Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արզումանը կանգնել էր հևացող կուրծքը դուրս ցցած։ Ձեռքի թաթը տժում էր։ Զրիկեցին վազեց Պուղուն բարձրացնելու, բայց նա ճարպիկ ոստյունով թռավ և ամբողջ թափով հրեց Արզումանին։ Իրար բռնեցին՝ պինդ նչքան ուժ ունեին հաղթ բազուկներում։ Ու մեկ էլ Պուղու քթից արյունը շատրվանի պես դուրս պոռթկաց։ Նա ձգվեց գետնին ընկած երկաթե սեպը վերցնելու, բայց Արզումանը ամբողջ ծանրությամբ ընկավ նրա վրա, ոտքով մեկնած ձեռքը սեղմելով։

Հանկարծ մեկը ձգեց Արզումանին։ Զրիկեցին մոտ վազեց։ 10 Երկաթե ձողերի նման մատները սեղմեցին Արզումանի կոկորդը, նա թուլացավ ու հետ-հետ քաշվեց։ Պուղին տեղը կանգնեց։

- Ի՞նչ եք իրար մսի էլել,- գոռաց Մկրտիչը Արզումանին բաց թողնելով,- էս ի՞նչ է... Ես էլ ասեմ գործ են անում։ Էս սհաթին ռհելդ քաշի,- դարձավ նա Արզումանին»-Մշա՞կ ես, թե մարդասպան։ Քեզ էտապով քշել կտամ...

- Ես քո իմացած կարմրաքարցին չեմ,— պատասխանեց Արզումանը։ Նրա աչքերը բոցկլտում էին, ռունգները փնչացնում՝ ասես օդ չկար։

- Բա ո՞վ ես... Գեներալ Կուտուզովի տղան ե՞ս։ 20 - Արինը գլխիս է, հա՜, Մկրտում... Մարդդ ճանաչի։ — Արզումանի աչքերը այնպիսի կատաղությամբ ոլորվեցին, որ Մկրտումն էլ ահ զգաց նրա արնակալած սպիտակուցներից։

- Եգորն ո՞ւր է,- դարձավ նա զրիկեցուն։ Պատասխանի փոխարեն նա կմկմաց։

- Էս սաղ նրա գլխին չէ՞ր․․․ Շինականն էր եկել էստեղ...

Գնաց նրա հետ։ Ես ասի առանցի հարցմունքի չի կարելի, ասում է՝ դու ի՞նչ է, զավոդի ստարշին ես,- պատասխանեց Պուղին, արյունը արխալուղի փեշերից սրբելով։

Հենց այդ րոպեին Եգորն իջավ կածանով։ Նա ժպտում էր։ 30 Շինականը շատ էր ուրախացել«երբ նա առաջարկել էր իր մի ամսվա վաստակը՝ վեց ռուբլին։- Պա՜, պա՜.․. Ես հաց կհավաքեմ, քո արյուն - քրտինքդ չեմ տա էն արնախումին.- պատասխանել էր,- մի քանի օր էլ կբանեմ, հալբաթ Բագրատի քյոմակը կհասնի։

Նրա դեմքին ժպիտը սառավ, երբ տեսավ Արզումանի