Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թուխպ օրին։ Կգնա՜ս, կգնաս, և մեկ էր տեսար էլի նույն տեղն ես...

Խոսակցությունն սկսվել էր Արզումանի և Եգորի հետ պատահած դեպքից։ Արզումանը ինքն էր եկել Ավան ամու մոտ և եղելությունը պատմել։

- Ես իմ հոր տղան չեմ լինի, եթե պիլնումը նրա գլուխը շմաշառեմ,- ասել էր Արզումանը, մի քիչ զայրացել, հետո դառնացած վերջացրել․

- Դուռակը ես եմ... Ասա ինչ ունես Կարմրաքարո՞ւմ։ Չէ′, ինչ պլան ուզում ես գյուղի համար քաշի, ես մնացողը չեմ։ Կալը պրծնի թե չէ, հայդա, պիշի պրապա՜լ,- հայտարարել էր և գնացել Եզնարածի առուի տակ ընկած չիմանները, ուր խոտ էին հարում։

- Քո ասելով ուրեմն անբան կովի պես սուս անենք էլի,-դարձավ դարբինը Շուղանց ալևորին։

- Ա՜լ որդի, որ սուս չանես, ի՞նչ պիտի շինես։ Բզի գլխին յումրուղով կտա՞ս, թե չաքճով։ Էսպես եկել է, էսպես էլ գնալու է, մինչև պատանդ էլ մաշի, ոսկորդ էլ ... Անբան կո՜վ։ Բա ինչ ենք։ Կթում էլ են, կուրծդ էլ են կտրում,- թեկուզ խոսելուց 20 խզզացնում էր, շունչը երբեմն կտրվում էր, բայց ուշք չէր դարձնում։- Աստծու ճանապարհից դուրս ես գալի, սատանի ճանապարհը մտնում...

Ծերունու վերջին խոսքը դարբնի ցույց տված ճանապահին էր վերաբերում։ «Մեկի փորը ծխով լցրու, տես ոնց են խելքի գալիս»,- հայտարարել էր դարբինը։

-Դե մի առակ ասեմ, լսի չիբուղի կրակ թեժացնլով ասաց Ավան ամին։- Տես վերջում ինչ եմ ասելու... Հա՞, հորթարածի առաջից հորթն ագին ցցում է, կետ անում։ Էս նաչարը շատ է չարչարվում, վերջը մի կերպ բռնում է։ Հիմի 30 բռնել է, էնպես է՜ լաց լինում։ Մի ղարիբ մարդ ճանապարհով անց կենալիս տեսնում է հորթարածին․ Ա՜յ տղա, ասում է, ագին ձեռիդ է, էլ ինչու ես լաց լինում... Ասում է սրա համար չեմ լաց լինում, հրեն մնացածների ագին էլ է ցից։

Ունկնդիրներից մի քանիսը ծիծաղեցին, բայց Ավան ամին շարունակեց.