Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Հիմա մեր գյուղի բանը։ Մի երեխու սիլլա տալով աշխարհը չի քանդվի։ Ես էդ օրը չեմ լաց լինում։ Հրեն Քառասնաջուրը մեր ձեռքից խլելու է... էն որ մավթուլներ է բերել, բա ինչի համար է։ Վերի լավ հողերն իրանը, առուտուրն իրանը, օրենքի մարդն իրանը... Բա մենը էլ ժողովուրդ ենք, չէ՜ ... Գեղովի խելք-խելքի տանք, մին էլ տեսար ըհը′, լույսը բացվեց.․․ Թե չէ ես էլ գիտեմ, որ օձի ագին կտրելով, օձն էլի կենդան է մնում։

- Ավան, ասում է, անողը պրծավ, ասողն ընկավ կրակը... էդ խոսքն էլ մի ասի։ Գյուղացին երբ է մի բան շինել, 10 որ հիմա շինի... Քանի մարդ թակած կլինեն հեր ու տղա, ի՞նչ արինք։ Է՜հ, էլի լուծը կմաշի, մեր վիզը չի մաշի։ նրանք էլ Կարմրաքարի ցավն են, էլի՜ ... Բա առանց ցավի գյուղը կլինի՜...- և հազը բռնեց։ Խոսակցությունը մի պահ դադարեց։ Ծերունին հազում էր, խշշում էր կրծքի վանդակը, կարծես թոքերի փոխարեն ոսկորներով լի չոր պարկեր էին։

- Է՜հ, մեր սիրտը մսից չէ. մենք մղկտալ չդիտենք,- դանդաղ ասագ Ավան ամին, տխուր շեշտով, կարծես ծանր ու դառն խոստովանություն էր ասում։- Ջուրն ինչպես որ եփում է, եփում, հովանում, անպետքանում, էնպես էլ մենք։ Մեր միսը 20 կերել, ոսկորն են թողել, էլի համբերում ենք... Մեր ապրուստն էլ ապրուստ է՜... Շան թեփով ենք ապրում։ Մի քանի տարի էլ ապրենք, մի պարկ թեփ էլ ավելի կուտենք...

- Ջուրն արդեն հասել է կամուրջին։ Էսօր֊էգուց կամուրջը տանելու է,- լռության մեջ, իբրև վճիռ, հայտնեց դարբին Վանեսը։ Զրույցն աննկատորեն մանր առվակների բաժանվեց, կորավ շատ հասարակ առօրյայի ծանծաղուտում...

...Թավշյա թաթերի վրա՝ անշշուկ մոտենում էր ամառվա լուսնյակ գիշերը։ Ծղրիդները զարթնել էին։ Կամուրջի տակ գորտերը մեկ-մեկ կռռում էին, ջրից գլուխները հանում և 30 պլշած սպասում, թե երբ պիտի լուսինն արծաթ շաղ տա ջրի երեսին։ Հանդարտ ու խուլ աղմուկը, որ ելնում էր ճահճուտներից, թփերից՝ ուր ծտերն էին ճկում, այգիներից,- մի աղմուկ, որ ով գիտե բյուրավոր ինչպիսի՜ ձայներից էր գոյանում,- նինջի նման իջնում էր գյուղի վրա։

Դաշտում տեղ-տեղ կրակներ էին վառել։ Մի քանի