Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գերանդավոր իրիկվա կիսամթնում դեռ հարում էին։ Արևից տաքարած գերանդին հովանում էր լուսնի զով շողերի տակ։

- Հրե՜ հա, կասես գյուղը ձիավոր եկավ,- ասաց Արզումանը Սալբուն։ Շների հաչոց լսվեց։ Սալբին նայեց ու թիկն տվավ խոտի դեզին։

- Պամոշնիկ Անտոնի դռանը վեր եկավ,- ասաց նա։ Քիչ հետո շները նորից կլանչեցին։ Սև ստվերի նման ձիավորը սլացավ գետն ի վեր, դեպի վերի գյուղերը։ Փոշու ամպը վազում էր ձիավորի հետևից, վազում էր ու չէր հասնում։

10 - է հե՜-հե՜յ․․․ Վա՛սի՜լ.․. Վասի՜լ...- ալիքաձև տարածվեց գզիրի ձայնը։ Կանչում էին գրագիր Վասիլին, որ ով գիտե որ չիմանում էր քնած։

Կանչում էին, որ կարդար ուրյադնիկ Երոշի բերած շտապ և գաղտնի գրությունը պատերազմի և զորահավաքի մասին։

Գյուղում այդ մասին ոչ ոք չգիտեր։ Ծրարը դեռ փակ էր։

․․․

Պատերազմի լուրը պայթեց, ինչպես որոտը պարզկա երկնքում։ Կարծես հրթիռ էր, որ պայթյունով վեր սլացավ. ճեղքեց խավարը, գյուղի վրա կրակե անձրև մաղեց և հալվեց։ Առօրյայի մանր հոգսերը հանկարծ խառնվեցին, ինչպես կռունկի 20 երամն ամպ գիշերին։

Շուղանց Իսոն դարպասի քարին նստած տրեխների հողն էր թափ տալիս, երբ՝ տեսավ Չանեն ծուռ Ուհանին՝ մի խուրձ կանաչ խոտ մանգաղին հագցրած։

- Հը՞,- հարցրեց Ուհանը, խուրձն ուսից իջեցնելով։

- Ի՞նչը։

- Բաս լսել չե՛ս․․․

- Ա՜յ է՜, սուտ կլինի... Տեսնես Վասիլն էսօր քանի փարչ է խմել, պրիստավի հրամանին գլխու չի... Մեր Սղոմունն ասում է թուղթը իսկի փեչատած էլ չի... Կարելի է, որ ուրյադնիկը փոխս քցած լինի։ Խելքդ ի՞նչ է կտրում,- դարձավ Ուհանին, ասես ուզում էր իր երկմտանքը վերացնել։

- Ի՞նչ ասեմ... Սանի էս փիս վախտը կռիվ քցողի տղան եթիմ մնա։ Հունձ ունենք, կալ ունենք։ Բա մեր սրտից