Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջուր խմած մի մարդ չկա՜, որ մեծամեծաց հասկացնի ժողովրդի ավհալաթը․․․- Ու մի քիչ մտածելուց հետո հարցրեց,- Իսո′, Ղարսա կռիվը ձմեռնամուտին չէ՞ր․․․

- Բա ինչ։ Էն էր, յապոնացունն էր։ Չէ′ , էստեղ մի հնարք կա, ասենք գլխու չենք։ Թե բեզարած չես, գեղամեջ գնանք, տեսնենք ինչ են խոսում․..

Բոլոր քարի մոտ այդ ժամանակ մարդիկ լսում էին քաղաքից նոր վերադարձած Հասրաթենց Սիմոնին, որին պրիստավը կանչել էր երկու տարի առաջ պատահած սպանության գործով, իբրև առաջնակարգ և շատ «խորհրդավոր» վկայի, որն 10 ըստ նախնական քննության տվյալների, կապ պիտի ունենար դեպքի հետ, այնինչ Սիմոնը կտրականապես հրաժարվում էր ճանաչելու սպանվածին էլ, սպանողին էլ։

- Էստեղ են ասել, անողն պրծավ, ասողն ընկավ,- դառնացած ասաց Սիմոնը, թեկուզ ունկնդիրներից և ոչ մեկն էլ չէր կասկածում նրա անմեղության։ Սպանությունը կատարվել էր գյուղից շատ հեռու։ Վերի կապում, հենց ճանապարհի վրա։ Սիմոնը քաղաքից վերադառնալուց տեսել էր և շտապել տեղեկացնելու պամոշնիկ Անտոնին։ Այդ օրից էլ նրա անունը կապվել էր խորհրդավոր սպանության հետ։ Սակայն այդ նույն օրից 20 էլ Սիմոնը հանդիպած յուրաքանչյուր մարդու պատմում էր իր գլխով անցածը, մինչև վերջին մանրամասնությունը և երբ լսողը իր վերաբերմունքն էր արտահայտում, ասելով հին խոսքը, թե «Ցավ չունես, գնա վկա գրվիր»։- Սիմոնը նորից էր կրկնում իր պատմությունը, որպես ապացույց այդ հին ասացվածքի ճշմարտության:

Բոլոր քարի մոտ հավաքված մարդկանց հետաքրքիր չէր Սիմոնի վերջին հանդիպումը պրիստավի հետ։ Բայց Հասրաթենց Սիմոնը երբեք այդքան ունկնդիր չէր ունեցել, և նա պատմում 30 էր ի′րը,- մինչև մեկն ու մեկը կանչեր.

- Դե՜ սպանեցիր, էլի՜... Բան ասա, բան լսենք,- և Սիմոնը դառնում էր պատերազմի լուրին.

- Մին էլ նաչալնիկը փոշտից դուրս եկավ, թե՝ ժողովո՜ւրդ, ուռռա՜...- Հուռռա տվին, պատերից կարմիր, կապույտ թղթեր կպցրին... Պրիստավն ինձ հետ էդ ժամանակ խոսում էր․.. Նա դեռ գլխու չէր...