Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է..․ կինը, երեխան։ Ինչպե՞ս պատահեց։ Գուցե սու՞տ է. բայց մարդիկ խոսում են։ Ու ոչ մի օր չի հիշում իր կյանքում, երբ աշխատանքի եռուն ժամանակ այսքան բազմություն հավաքվեր Բոլոր քարի շուրջը։ «Տրաքոցը որ ընկա՜վ»... Եվ Ունանը հիշեց իր խոսքը։ Էդ ո՞վ գցեց տրաքոցը․.. Հանդարտ վար էին անում... Երեկոյան դեմ եզներն արձակեցին։ Փեշի հողը թափ տալով մոտեցավ առվին, որ ձեռքերը լվանա։ Հանկարծ Խաչանը մոտեցավ, թե հրաման է եկել... Եվ ձեռքերը մնացին անլվա. նստեց առվի եզրին։

10 Փողոցում երևաց քահանայի կռացած սիլուետը։ Նա դանդաղությամբ էր քայլերը փոխում, կարծես կորցրել էր մի բան, որ ուր որ է, պիտի աչքին ընկնի իրիկվա կիսամթում։

- Հրես տերտերը գալիս է։ Նա խաբար կունենա,- ասաց Չետանց Ուհանը։

- Ո՜րտեղից պիտի ունենա։ Սաղ օրը Նռանձորի բաղից դուրս չի գալիս։ Էսօր ասում էր, թե հեղեղի գիշերը փիս երազ եմ տեսել։ Քառասունքը թամամելուց վախենում է գյուղի գլխին փորձանք գա,- ասաց Ավան ամին։

- Սրանից էլ պինդ փորձա՞նք,- վրա բերեց ծերունի Իսոն։

20 - Տերտեր, էսօր շատ ես միտքարար,- ասաց Ավան ամին, երբ քահանան մոտեցավ քարին։ Մի քանի հոգի իրար սեղմվեցին, նրան տեղ տալու համար։ Տեր Նորընծան, քթի տակ ողջունելուց հետո, կանգնեց մի պահ, ասես միտք էր անում, թե ում մոտ է իրեն վայել նստելու, և ապա ծխատուփը հանելով, նստեց Շուղանց Իսոյի և Ավան ամու մեջտեղը։

- Ա՜յ Իսրայել, մտքիս հետ ներհակ ընկած գալիս էի...

- Տերտեր, էդ գազեթներում ի՞նչ են ասում կռվի մասին...- հարցրեց մեկը։ Բոլորը շունչը պահած սպասում էին նրա պատասխանին։

30 - Օրհնյալ, ճրագդ միշտ վարգար մնա... Մեղքը պտույտքի պես մի փորձանք է, և ոչ եթե մարդ արարածը հոգին ծախի,- ասաց նա։ Տերտերը քթումն էր խոսում, ձայնը զրնգում էր, ասես պարապ կարասի մեջ էր հնչում, և որովհետև միալար էր խոսում ու մի քիչ էլ ծոր տալով, դրա համար էլ բառերն իրար էին խառնվում, լսվում էր այնպես, ինչպես գետի խուլ