Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վշշոցը մութ գիշերին։ Քահանան կարծես ինքն իր հետ էր խոսում, և ոչ ոքի չբավարարեց նրա պատասխանը։ Ինքն էլ զգաց այդ և ավելացրեց․

- Առաջաքայլ և գիտակից անձնավորությունքը հողագնդիս երեսին պակասել են, էլ ո՞ւմ մեղապարտես էս խառնակչության համար։ Եփեմերդին ասում է, թե եղիցի արյունահեղ պատերազմ, թագավոր հյուսիսական ընդ արևելս, կոտորած ժողովրդյան, քարեկարկուտ և սև անձրև, և սով մեծ...

- Եվ սով մեծ...- կրկնեց Շոպանց Իսոն։ Ամենից շատ Ունանը սարսափեց այդ խոսքից։ Ու դարձյալ հիշեց եղբորը, 10 իրենց մեծ տունը, երեխաներին, որոնք ճտերի նման թխսամոր հետևից վազում են, հացն ուտում այնքան ագահ, ինչքան շերամի որդը թթենու տերևները... Շաբաթը մի տաշտ հերիք չի անում։ Եվ ի՜նչ ցորեններ կան այս տարի,- մտածեց Ունանը։- Ջաղացպանն իզուր չէր ասում, թե տարին գլխակեր է... Իմաստուն մարդ է ջաղացպանը... Միայն նա կարող է ասել, թե ինչ պիտի անել, որ Խաչանին զինվոր չտանեն։

- Յարաբ տեսնես մեր եզինքը ջրե՞լ են,- ասաց նա բարձրաձայն, և փեշերը թափ տալով վեր կացավ տեղից, իջավ ներքև։ Նրա ականջին ընկավ Չետանց Ուհանի հարցը...

20 - Տերտե′ր, գերմանացին խաչապաշտ չի՞...- Ունանը քայլում էր ու մտածում. գերմանացին խաչապաշտ չի՞... Հա′, Խաչանն էլ է ավազանում մկրտված.․․ Ի՞նչ պարզ միտն է այն օրը։ Կնունքին մի ոչխար մորթեցին․․․ Ի՞նչ խաչապաշտ։ Ունանն անցավ եկեղեցու մոտով, մի վայրկյան կանգնեց ու գլուխը թեքեց վեր։ Արդեն տարիքն առած մարդ էր, բայց չէր հիշում, թե երբևիցե գիշերով նայած լիներ եկեղեցու խաչին։ Նրան տարօրինակ թվաց, որ գմբեթի գլխի խաչը փայլում է զոդած խոփի նման։ Խաչապաշտ են Խաչանը, գերմանացին, ռուսը․․․ Այն մարդը, որ Քառասնաջրում զավոդ սարքեց։ Նա 30 շատ հարգանքով բարևում էր տերտերին։ Իսկ հիմա․․․ Հը՞, իսկ խաչը... Հենց այնպես է գրված, որ Թելունց պառավն աղոթք անի, երեխաներին բերեն և ավազանում մկրտեն, պսակի ժամանակ Տեր Նորընծան օրհնի։ Ու մի բան Ունանի ներսում պոկվեց, սուզվեց ինչպես քարը խոր լճի մեջ։ Տեղը մնաց դատարկ