Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծառի փչակի պես և թե՜թև, ինչպես քամու բերանն ընկած տերևը...

Իսկ քահանան պատմում էր, որ գերմանացիք ուրիշ տեսակի խաչապաշտ են, «ֆրանսացոց ազգաբնակությունը» ուրիշ, «անգլիացու հավատքն այլակերպ է», յապոնացին կրակապաշտ է, ռուսաց ժողովուրդը պրավասլավնի խաչապաշտ է, որովհետև խաչը ծուռ են կնքում։ Չետանց Ուհանի գլխում մի հարց պտույտք էր անում, ինչպես կամնը կալում։ Երբ տերտերը լռեց, նա անհամբեր հարցրեց.

10 - Տերտեր, բա էդ խաչապաշտ ազգերը ո՞նց են իրար մսի ելել... էնա թող գնան յապոնացու երկիրն առնեն, էլի...

Քահանան հանկարծակիի եկավ։ Ու նորից հիշեց այն, ինչ ամենից սոսկալին էր նրա համար։ Չետանց Ուհանն էլ...- մտածեց նա։ Եկեղեցու աջ կամարի տակ նրա մշտական տեղն է... Ձմեռը մի կիրակի չի բաց թողնում, գալիս է, ծունր դնում, փափախը գետնին ու գլուխը կախում։ Բեմի վրայից քանի՜ անգամ է խաչակնքել նրա կողմը... Տեր նորընծան զգաց այն, ինչ ծանոթ է խրոնիկ հիվանդություն ունեցողին. ահա նշանը, առաջին ծանոթ նշանը, որից հետո երկրորդը պիտի երևա, սիրտը 20 բաբախելու է, հետո սրարշավ վրա է տալու ծանոթ և սարսափելի ցավը։

- Հավատն էս բանի մեջ խառնվում չի,- վճռական հայտարարեց դարբին Վանեսը և օգտվելով այն ազդեցությունից, որ ունեցավ իր ասածը, մի քիչ առաջ եկավ և շարունակեց,- ամեն տերությունն իր հաշիվն ունի... Ռուսը տաճիկի հետ է կռիվ անելու, գերմանացին ֆրանցուսի հետ։ Թե չէ ինչ խաչապաշտ, ինչ կրակապաշտ... էս էն Շահ Իսմայիլի վախտերը չեն...

- Հա՜, դե դու Հնդստանու կոնսուլն ես, դու ամեն ինչ 30 գիտես...- հեգնական տոնով ասաց Ըմբովի Թյունին, որի մշտական սովորությունն էր հակառակ խոսելու։ Իզուր չէին նրա անունը դրել «Թարսի ձի»։

- Դե Վանեսի ասածն է, էլի՜ ․․․ ինչ ես հակառակում,- մեջ մտավ Շինականը,- Լեմսը որ եկել էր զավոդ շինելու, քիչ էր մնում բեղդ պոկեր։ Բա նա խաչապաշտ չէ՞ր․․․- Մոռացված այս դեպքը հիշեցնելը շատերին ծիծաղացրեց։ Նույնիսկ