Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քահանան ժպտաց և մոռացավ այն, ինչի մասին համառ մտածում էր։

- Որտեղ սպաս տեսնես, գդալդ մեջ ես կոխում,- զայրացած դարձավ Թյունին Շինականին։ Բայց նրա խոսքը չլսվեց ծիծաղի աղմուկում։

- Է՜, մեր օրը լաց եղեք... Ի՜նչ եք մասխարի քցել,- ձայնը բարձրացնելով ասաց Ավան ամին։ Նրա հանդիմանական խոսքը ծանր ազդեց լսողների վրա. նույնիսկ քահանան փշաքաղվեց։ Նրան թվաց, թե հանդիմանության մի մասն էլ իր ասածի առթիվ է։ -Սրան յոթը տերության կռիվ կասեն 10 Չորանի կռիվ չի, որ մահակներով իրար չափեն։

- Լավ, է՜, Ավան ամի, էդքանը հասկանում ենք, բա մեզ ի՞նչ ճանապարհ ես ցույց տալիս,- հարցրեց Չանեն ծուռ Ուհանը,- վեր կենանք ռուսի թագավորի դեմ բունթ անե՜նք..

-Չէ',- ընդհատեց Ավան ամին,- էգուց էս գնացողների կալն ով պիտի կալսի, նրանց կարտոլն ով պիտի հավաքի Իսկի մին խորը մտածում ե՞ս։ Սաղ գյուղն տակովն է լինում, մի քանի մարդկանց սիրտն է դինջանում։ Լա՜վ սարքվեցին Քառասնաջրում... էս ջահելներն էլ որ գնան, Սային ու ես պիտի նրանց առաջն առնե՜նք։

20 -Դրա ժամանակը չի, Ավան ամի,- պատասխանեց դարբինը։ Ավան ամին զարմացած նայեց նրա կողմը։ Ու չիբուխը դողաց։ Մթնում ոչ ոք չնկատեց այդ և ոչ էլ Չետանց Ուհանի դառն ժպիտը։

- Էն ո՞ր օրվանից,— հարցրեց Ավան ամին։

- Էսօրվանից,-կտրուկ պատասխանեց դարբինը։ Նրանք հասկացան իրար։ Ի՞նչ պատահեց դարբնի հետ այդքան կարճ ժամանակում... Նա այգում հայտարարեց, որ կարճ ճանապարհը «մեկի փորը ծխով լցնելն է»։

- Ես ասում եմ, որ բոլորս պետք է սեր միաբան լինենք։ 30 Կռվի ժամանակ հայերի մեջ խառնակչություն չպիտի լինի,- ասաց դարբինը՝ կռահելով Ավան ամու երկմտանքը։

-Դե փիս չի ասում հո՜,- վրա բերեց Շինականը։ Դարբինը նրա ասածից խրախուսված՝ շարունակեց.

- Մենք էլ մին ժողովուրդ ենք, չէ՜... Մեր մեծամեծերը