Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեզ համար պլան քաշած կլինեն։ Էսօր-Էգուց Տաճկաստանն էլ է կռվին հասնելու․․․ բա մենք սուս պիտի նստե՞նք։

- Այ հիմա «շաշ ուստա» ես,- վրա բերեց Ըմբովի Թյունին, նրանից վրեժ առնելու համար։ Այս անգամ նրան հաջողվեց, որովհետև ծիծաղեցին այնպես, ինչպես «Թարսի ձի» ասելուց։ «Շաշ ուստան» դարբին Վանեսի մականունն էր։ Այդպես էին կոչում անկանոն և շփերթ աշխատելու համար։ նա շատ լավ գիտեր իր արհեստը, բայց քմահաճույքով էր աշխատում։ Երբեմն մաշված, ճաքճքված խոփն այնպես էր սարքում 10 , որ տերն անգամ չէր ճանաչում, իսկ երբեմն էլ մուրճով այնքան էր ծեծում, որ խոփը կորցնում էր ձևը։ Թոնրից նոր հանած լավաշի համար տասը ռուբլու աշխատանք կաներ և ընդհակառակը՝ գերանդուին կցան տալու համար հանկարծ ավելի էր պահանջում, քան գերանդուն արժեր։ Ինքնուս արհեստավոր էր. նա և′ հյուսն էր, և′ ատաղձագործ, և′ դարբին։ Նրա շինած կողպեքների նմանը քաղաքում էլ չէին կարողանում գտնել։ Բայց ամենից լավ «ձեռացագործը», ինչպես ասում էր Տեր Նորընծան, հրացանն էր. նա այնպես շնորհքով էր հրացանի փողը փոխում, կտրում մանր, նորոգում, որ տեսնողը չէր 20 հավատա, թե Կարմրաքարի դարբնի գործն է։

Երկու կիրք ուներ դարբինը, մեկը, որսորդությունն էր, մյուսը՝ զանազան արկածների պատմություններ լսելը։ Նա ոչ միայն լավ նշան էր խփում, այլև գիտեր, թե որ գազանը ինչ տեղով է անցնում ամառը, ձմեռը, գիշեր թե ցերեկ։ Ամբողջ ձմեռը որս էր անում, երբեմն ձյուն ձմռանը երկու-երեք օրով տուն չի գալիս։ Այդ օրերում գյուղում գիտեին, որ նա մեծ որսի է հանդիպել արջի, քարայծի, կխտարի... Եվ տուն էր գալիս մռայլ, երեսն ու ձեռքերը վառոդի ծխից սևացած։ Նա հազիվ էր ստորագրում իր անունը, բայց երկաթե կտորտանքի, 30 ժանգոտած մեխերի և մանգաղների կողքին, դարբնոցի մուրից սևացած դարակի վրա չորս-հինգ գրքեր կային։ Նրա սիրած գիրքը «Կայծերն» էր, բայց ամենալավը՝ «Բուլղար ավազակապետի պատմությունը»։ Աշխատանքի ընթացքում, փողոցով անցնող աշակերտին կամ հենց նրան, ում երկաթն էր շիկացնում, ստիպում էր, որ մի քիչ կարդա։ Շատ անգամ էր նա Եգորին կանչում իր արհեստանոցը։ Նրա ասելով Կարմրաքարում ոչ