Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ կուչ գալու այնքան, մինչև դռնակը նորից ճռռա, և շալի մեջ փաթաթված մի ստվեր անձայն, անշշուկ մոտենա իրեն... Մոտենա ինչպես երկու օր առաջ, երբ ճյուղքին քնած մի թռչուն թևին արեց, աղջիկը դուրս պրծավ նրա գրկից և Արզումանին թվաց, թե պատի վրայից մարդ իջավ։ Սպասեց, շատ սպասեց և դուռը չբացվեց։

Սղոցարանից վերադառնալուց Արզումանը կռացավ, որ աղջկա ոտքերի մոտ ընկած կիտուկը կապի,- կամացուկ նրան ասաց. «էսօր կգաս»։ «Հերս տանն է-»... «Կգաս, բան եմ ասելու»… Եվ Սալբին կարմրեց, եղանով շուռ տվավ արդեն շրջաց կիտուկը։

Ներքևում չոր խոտերը խշշացին։ Արզումանը տեղից վեր ելավ, Սալբին էլ նայեց... Մի ստվեր վազում էր մութի կողմը։

- Եգորն է,-կամացուկ ասաց Սալբին, սակայն բոլորը լսեցին, բացի հնձվորից։ Ու Եգորը հևիհև պատմեց, թե ինչ հրաման էր բերել ուրյադնիկ Երոշը։

- 0՜ե ... Չթողին էլ էս խոտը տեղաց անենք... Ասի անձրև չգա, չթրջի ասաց Արզումանը այնպիսի հանգստությամբ, կարծես ոչ թե պատերազմի լուրն էր լսել, այլ անախորժ բեգյառի ու հարկավոր էր երկու օր գնալ «թագավորական» ճանապարհում խիճ ջարդել։ Սիմոնը խոսք չգտավ ասելու ջաղացպանըդադարեց գերանդին ծեծելուց։ Նա մեկ Արզումանին էր նայում, մեկ՝ Եգորին։

Կարմրաքարի գլխին հլա շատ փորձանք է գալու,- ասաց նա։ Նայեց Սալբուն։ Երկուսի հայացքն իրար դիպան։ Ասես ծիածանի պես կամուրջ կապվեց, և չասված խոսեր կամրջի վրայով սրտից սիրտ անցան։

- Էսպես թագավորին ես... վախտը գտա՜վ,-ասաց Արզումանը։ - Բե′ր, կարտոլը բեր ուտենք։

Լուռ ընթրեցին։ Մոռացան հնձվորին էլ զարթեցնելու։ Նա խոր քնի մեջ մշշացնում էր, ինչպես հոգնած եզը ուռենու ստվերում։

Աստղազարդ երկինքը ջինջ էր, ինչպես լեռնային լճակը Հնձած խոտերի մեջ ծղրիդները կանչում էին։ Շատ մոտիկ մի լոր բռռալով թռավ խոտի միջից։ Սալբին կլպում էր կարտոֆիլը հոր առաջ դնում։ Ու մի սպիտակն էլ զգուշությամբ գլորեց