Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արզումանի կողմը։ Արզումանը նայեց նրան. աղջկա արցունքոտ աչքերում խարույկի կրակն արտացոլում էր։

- Եգո′ր, վեր կաց... Տեսնենք ինչ թուղթ է ստացել պարոն Վասիլը։-Ու երկուսով իջան գյուղի վրա։

Պամոշնիկ Անտոնի «կանցելարը», որ Կարմրաքարում ավելի շատ հայտնի էր որպես «պամոշնիկի օջախ» որովհետև այն միաժամանակ և բնակարան էր,- գյուղական մնացած սենյակներից տարբերվում էր միայն ոտքը կոտրած սեղանով, որի վրա, ինչպես և պատուհանին, դարսված էին մի քանի մատյաններ, որոնց մոտ, պատուհանի հովին,- ուր կոտրած 10 ապակու անցքը տրեխի քողով կապկպած էր, որ կատուն ու հավերը ներս չմտնեն, երբ տանը մարդ չէր լինում,- պատուհանին դրված էր մածնի մերուցքը։

«Օթախ»-ում կանգնելու էլ տեղ չկա։ Անտոնը, որ նոր էր վերադարձել Հիբանի ամարաթից, գրագրին թելադրում էր տանուտերի ուղարկած գրության պատասխանը, որ պիտի ուղարկեր Զրիկից եկած գզիրի ձեռքով։ Տանուտերը գրել էր այն, ինչ հայտնի էր ուրյադնիկի հանձնած ծրարից։ Բացի այդ, նա կարգադրել էր լուսաբացին կազմ ու պատրաստ ունենալ զորակոչի 20 ենթարկվածներին։

Վասիլը դառնացած գրում էր պատասխանը, և թեկուզ գլխավերևը կանգնած Անտոնը թելադրում էր նրան, բայց նա գրում էր այնպես, ինչպես ինքը գիտեր։ Նա դառնացած էր և նրա համար, որ «օթախ»-ում եղած մարդկանց մոտ թելալադրում է Անտոնը, բայց ավելի շատ՝ իր հանգիստն այդպես անակնկալ կերպով վրդովելու համար։ Պամոշնիկը նկատում էր այդ, սակայն շարունակում էր թելադրելը։

Այդ երեկոյան Վասիլը, որ գյուղում թունդ հարբեցողի հռչակ ուներ և, ինչպես քահանան էր ասում, «այդ տկարության կողմանից իրյան պապին էր քաշել»,- Վասիլը հարբած քնել 80 էր- գետափի ուռիների տակ, երբ թափահարելով նրան զարթեցրեց գզիրը։ Գաղտնի գրության անունը նրան սթափեցրեց։ Ու թոնթորալով վեր կացավ, բարձրացավ «օթախ»-ի կողմը։

Գրության բովանդակությանը տեղեկանալուց հետո, խորիմաստ «հը՜մմ» արեց։ Անտոնը դուռը փակել էր։— Հը՞,— անհամբեր հարցրեց նա։-Հե՜չ, պրիստավն է գրել...- ծույլ-ծույլ