Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասաց Վասիլը, հաստատ իմանալով, որ իր պատասխանը չարացնելու է պամոշնիկին, նա սպառնալու է տանուտերին ռապորտ գրելով և վերջում՝ աղաչանքով խոստանալու է «էն զահրումարից» մի շիշ։ Երբ Վասիլը դրությունը կարդաց ու թարգմանեց, պամոշնիկ Անտոնի գլխին ասես տունը փուլ եկավ...- Ոնց թե կռիվ,- ասաց ու նստեց սկամուն։ Ապա մեկից ծլոնգ եղավ, դուրս եկավ ու դուռը փակելուց գրագրին պատվիրեց, որ ոչ ոքի չհայտնի գրության մասին՝ մինչև իր վերադարձը։

Իսկ լուրը տարածվեց կայծակի արագությամբ։ Վասիլն 10 ինքն էր հայտնում ներս եկողին՝ կարծես նրան ուրախություն էր պատճառում այն արտահայտությունը, որ ունենում էր յուրաքանչյուր լսող։ Վերադարձին Անտոնը զայրացավ, երբ տեսավ օթախում հավաքված մարդկանց։

- Այ խալխը, չամիչ չեն բաժանու՜մ... Թողեք մի տեսնենք ինչ պատասխան ենք տալիս... Մի աշիբկա լինի, նոմերը սխալմունք պատահի, դե եկ էդ դարազումեննու պատասխանը տուր... Սա թագավորական գործ է, հանաք մասխարա չի՜...

20 Վասիլը շտամպը մոտեցնում էր բերանին, փչում, ռունգերը լայն բաց արած ներս ծծում օղու հոտը, որ ելնում էր իր շնչի հետ։ Փչում էր, ծույլ-ծույլ շարադրում և քմծիծաղ տալիս պամոշնիկի խոսքերի վրա։

Արզումանը դռան մոտ կանգնածներին հրելով ներս մտավ։

- Չեստ իմեյու յավիցա, վաշ բլաղարոդի,- բղավեց նա, զինվորական պատիվ տալով Անտոնին։

- Կանցիլարը շուտկի տեղը չի՛,- զայրացած պատասխանեց Անտոնը և դարձյալ կռացավ սեղանին։

- Հա՜, լավ... Ռապորտը գրի, թե չէ գիտե՜ս՝ պալևոյ սուդ, կաշիդ մեջքիցդ կհանեն... վա՜յ, Վասիլ Պետրովիչ, դու էլ էստե՞ղ... Ուրեմն հանաք չի էլի՜ կանտորա պիշետ։ Հե՜յ, 30 մերը չմեռնի թագավորի։ Ձեռաց գլխի ընկավ, որ Կարմրաքարում զուր հաց ուտող շատ կա։ Սիմոն ապեր,- դարձավ նա մի կարճահասակ ալևորի, որին սեղմել էին անկյունը,- դու էստեղ ի՞նչ գործ ունես։ Քո թայերը թանովը կերել են, երազ են տեսնում։

- Երախեն էլ է,- լացակումած ասաց ծերունին։

- Ստեփա՞նը։ Նա ո՞ր թվի սալդաթն է որ...