Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- էսօր շատ դարդոտ է զանգերը քաշում,- ասաց մի պառավ։

- Նաչարն ինչ ունի։ Մի տուն քուլփաթի պահողը Սամսոնն է,- ու ներս մտան կիսամութ, խոնավ ու քարակոփ եկեղեցին։

Շատ երդիկներից էր ծուխ բարձրանում։ Կապույտ ծուխը վախվխելով ձգվում էր վեր, ու սառը քամին նրա բաշից բռնած, թռցնում էր, կտուրներից պոկում։ Եփում էին, թխում։ Կանուխ էին վեր կացել և նրանք, որոնք զինվորացու չունեին, գնացողը մեկի փեսան էր, մյուսի հորաքրոջ տղան... Պառավ 10 կանայք, շալերի մեջ փաթաթված, դողացող ստվերների նման մեկ-մեկ անցնում էին գյուղի դատարկ փողոցներով ու կորչում եկեղեցու ներսի մթության մեջ։ Բոլորն էլ համարյա նույն ձևով էին ծնկադրում, փղձկում, ճակատը կռացնում եկեղեցու սառը հատակին։ Ոչ ոք չէր լսում Տեր Նորընծայի ձայնը, որ արձագանք էր տալիս ծանր կամարների տակ, ինչպես հարվածը դատարկ կարասում։ Կանայք ու ծերերը երկար չէին մնում։ Հենց արցունքը ցամաքեր թե չէ, դուրս էին գալիս և շտապում տուն՝ մի բան էլ պատվիրելու գնացողին, մի քիչ էլ նայելու նրանց։

- Հիբանի տղերքը ինչ են լսել, որ առավոտ կանուխ դուքանը 20 բաց են արել,- հարցրեց Թելունց պառավը ժամհարի կնոջը։

- Է՜հ, նրանց սրտի խորհուրդն ով կիմանա,- պատասխանեց կինը։

Այդ առավոտ Կարմրաքարում ամենից վաղ զարթնողը Մկրտումն էր։ Լույսը չբացված Եփրեմը քաղաք էր գնացել տեղեկանալու ապրանքի գներից ու կատարվող իրադարձություններից։ Մկրտումը նրան շատ հանձնարարություններ էր տվել, մի քանի անգամ էր կրկնել իր ասածը, կրկնել էր տվել եղբորը, ինչպես ուսուցիչն՝ աշակերտին։ Գիշերով Մկրտումն 30 ինքն էր վեր կացել, իջել ներքև, Եփրեմին զարթնացրել, Գոդուն պատվիրել ձին թամբելու և եղբորը ճանապարհ գցելուց մի անգամ էլ ապսպրել քաղաքում անելիքը և գնացել խանութ։

Մկրտումը խանութի հատակին փռել էր գույնզգույն և էժանանոց թաշկինակներ, որոնց մեջ բուռ-բուռ լցնում էր չամիչ, պնդուկ, նոխուդ, ապա թաշկինակները կապոց էր անում, դարսում