Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եռուզեռ էր, և հրապարակն ու նրան միացած փողոցները սևացել էին ձիավորից ու հետիոտն մարդկանցից, որոնց մի մասը ուղեկցելու էր մինչև քաղաք, մյուս մասը վերադառնալու էր Կարմրաքարից։

Պամոշնիկը մեկ տանուտերի հարցին էր պատասխանում, մեկ՝ գզիրին կամ առաջին հանդիպած կարմրաքարցուն ուղարկում ուշացողներին շտապեցնելու։ Տանուտերը, որի տեսքին առանձին փառահեղություն էր տալիս երիտասարդ ու կայտառ ձին, մանավանդ երբ անհամբերությունից փռնչացնում, 10 ոտով գետնին դոփում և կարմրած ռունգերով օդը ծծում, սանձը կրծոտում,- տանուտերը դիտում էր հավաքված բազմությանը, և ավելի հեռուն՝ կտուրների վրա խումբ-խումբ կանգնած հարս ու աղջիկներին։ Նրա վզից կախած պղնձե երկար շղթան ու կլոր նշանը լրացնում էին տեսքի հանդիսավորությունը։ Գլխի թեթև շարժումով նա ընդունեց իր գյուղացիների բարևը, որոնցից մի մասը իրենց պարտքն էին համարում մոտենալ և լուռ սեղմել նրա ձեռքը։

- Բա ինչու՞ չես իջնում,- հարցրեց Մկրտումը,- զակուսկի կանեիր, մինչի հավաքվեին...

20 - Շնորհակալ եմ, Մկրտում... Տեսնում ես էլի՜, գլուխս ինչքան է խառնված։ Ետ դառնալիս ղոնաղդ եմ։

Տեր Նորընծան հենվել էր եկեղեցու պատին։ Նա առավոտյան արարողությունը նոր էր ավարտել, ավելի ճիշտ համառոտել, որովհետև զուռնա-դհոլի ձայնին եկեղեցում եղած ծերերն ու պառավները դուրս էին եկել, շտապել տները։ Քահանան նայում էր ապակյա աչքերով, նայում էր խռնված բազմությանը, ձիավորներին,- ինչպես գետափի չոր կոճղը գետի սրընթաց հոսանքին։ Նրա կողքով շտապ անցնում էին մարդիկ, որոնցից ոմանք չէին նկատում նրան, ոմանք գլխով բարև էին տալիս։ 30 Նա գիտեր, որ սպիտակ ձիուն նստածը տանուտերն է... Ահա նրա հետ խոսում է Մկրտումը. նրա կողքին «Գեդեոնն» է՝ Գոդին, մի պարկ շալակած։

- Տերտեր, ճանապարհից հեռու կաց... Մարդը շատ է, կվնասեն,- քահանան չիմացավ, թե ով ասաց։ Եվ մեքենայաբար քայլերը փոխեց դեպի դիմացի կտուրը։ Ամբողջ գյուղն էր հավաքվել։ Եկել էր նույնիսկ կույր Սային, որ մեջքը