Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տանուտերը Անտոնին մի բան ասաց ու ձին շարժեց։ Ուրյադնիկն ու մնացած ձիավորները հետևեցին նրան։ Գզիրը սանձից բռնած բերեց Անտոնի ձին։

- Ռոտա ստրոյսա՜,- բղավեց Արզումանը,- դե լաց եղեք, նանի, զիզի, հոքիր... Սար ու քոլերը ձեզ։ Էլ տեսնելու չենք... Պա, պա՜, պռոշտին ջրի գին է,- ու վազեց կտուրի վրա հավաքված կանանց կողմը, շտապ-շտապ սեղմեց նրանց ձեռքը։ Սալբին երեսը շրջեց, արցունքները պահելու համար։ Եգորը մոտեցավ Արզումանին։

10 - Արի հետս, բան եմ ասելու․․․

Իրարանցումը գագաթնակետին հասավ։ Կտուրներից իջան ու խումբ-խումբ հավաքվեցին սրա-նրա մոտ։ Ձիավորներն զգուշությամբ առաջ անցան։ Շուղանց Իսոյի հիվանդ կինը, որ անկողնուց վեր էր կացել, ճչաց ու կախվեց որդու վզից։ Իսոն, արցունքը սրբելով, կնոջ թևից բռնեց․

- Ախչի, երեխի սիրտը խարաբ մի′ անի, թող պարզամիտ գնա...

- Տերտեր, չեղավ էլի՝ մեր գլխին Ավետարանդ պահես, ասես համո՞զ ես,- ծիծաղելով ասաց Արզումանը և սեղմեց 20 տերտերի ոսկրոտ մատները։

Արզումանը կտուրից նայեց սևացած փողոցին։ Մեկը հեկեկում էր, գլուխը պատին հենած, մի ուրիշը արցունքը սրբելով հուսադրում էր գնացողին։ Խաչանը երեխային դրել էր ուսերին և զրուցում էր Ունանի հետ, իսկ կինը նրանից քիչ հեռու կանգնել էր կապոցը ձեռին։ Փողոցում երևաց ջաղացպանը։ նա աչք էր ածում մեկին․ Արզոլմանը տեսավ նրան ու մոտ վազեց։

-Անդրի ամի՜․․․- ու ջաղացպանը գրկեց նրան։

- Ես մեռած, դու սաղ․․․ Արզուման, սալամաթ վերադառնաս 30 , դու էլ խեղճ ես․․․

- Գալու եմ, Անդրի ամի։ Հալա ի՜նչ օրեր ենք տեսնելո՜ւ․․․

Կտուրի վրա խորթ մայրն էր, ջաղացպանի կինը, Սալբին։ Տերտերի կինը մի խմբից մյուսն էր վազում։ Թևերը լայն բաց արած, իբրև ծեր սագ, լնգլնգալով մոտեցավ Թելունց պառավն ու փաթաթվեց Արզումանին.