Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եգորի աչքերն արցունքոտեց։

- Տղամարդ կաց։ Արզումանի գլուխը քարի տակին չի մնա..․

Լուս Խաչերում կանգ առան։ Իրենց արտի կողքին կանգնել էր Խաչանը։ Արտը ծովի նման ծփում էր. ծանր հասկերը քսվում էին իրար, հնչեցնում տխուր լարի նման։

- Ունանը կհնձի, արի՜,- ասաց Արզումանը։ Եվ անխոս բաժանվեցին։ Մնացին միայն նրանք, որոնք մինչև քաղաք պիտի ուղեկցեին։

10 ճանապարհը շարունակեցին։ Արզումանը ետ նայեց։ Կողք-կողքի գնում էին Ավան ամին ու Եգորը... Հեռվո՜ ւմ, արտի եզրին կանգնել էր Սալբին, կանգնել էր ու նայում էր։ Հանկարծ արտերի միջից դուրս եկավ իրենց պառավ Բողարը ու փաթաթվեց ոտներին։

Բողա՜ր... Բողա՜ր, ետ դառ...

Շունը նստեց հետևի ոտների վրա, լեզուն հանեց շոգից։ Արզումանը մի անգամ էլ սաստեց շանը վերադառնալու․․․ Երևում էին գյուղի ծայրի տները, եկեղեցին ասես փոսի մեջ էր։ Արզումանը ձեռքով արեց աղջկանը և վազեց ընկերներին 20 հասնելու...

Բողարը մի քիչ էլ սպասեց, մինչև Արզումանը փոքրացավ սև կատվի չափ։ Ու շունը վերադարձավ։

ԶԵՅԹԱՅԻ ԱՎԵՐՈՒՄԸ

(Մի գլուխ «Կարմրաքար» վեպից)

1

Կես գիշերին Զեյթայի դիրքերը լռեցին:

Քյուրդ Մորոն շվարել էր։ Նրա հաշվով թշնամին պետք է ուժեղացներ դիմադրությունը, սպասվում էր և հարձակում։ Այնինչ թշնամին պատասխանեց լռությամբ։ Նրա «ատրյադը» 30 երկու վիրավոր էր տվել, որից մեկը՝ բառաչում էր ինչպես մորթվող անասունը, հայհոյում «մեռել, կենդան», հայհոյում ֆելդշեր Եղիշեին, խմբապետին, թշնամուն, աստծուն, անհայտ մարդկանց, հայհոյում էր կատաղած,- կարծես հայհոյանքը