Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ ձիավորները հետ էին նահանջել, այդ խումբը, որ մեծ մասամբ Զրիկից էր, ավելի շուտ էր վերադարձել գյուղ և լեղապատառ պատմել, որ թուրքերը լուսադեմին կմտնեն գյուղը։ Աղմուկ-իրարանցում անելուց հետո, նրանք նորից էին վերադարձել դիրքերը, տաքացել խարույկների մոտ, ոմանք հսկել էին ձիերը, ձիերի տոպրակից ծածուկ գողացել էին գարի, լցրել գրպանները։

Քաղցածների այդ խումբը, ագռավների երամի նման, սպասում էր, որ հաղթողը մաշկի որսը, որպեսզի իրենք ուտեն 10 լեշը։ Նրանք կրնկակոխ հետևում էին զինվորներին. նրանցից յուրաքանչյուրն իր մտքում վաղուց որոշել էր, թե ո՞ւմ տունը պիտի գնա, ի՞նչ կա այն տանը, որտեղ թաքցրած կլինեն տնամեջը։

Երբ լեռան գագաթից Քյուրդ Մուրոն բղավեց. «Հառա՜ջ, տղերք» և կեռ թուրը շողշողաց լուսադեմին, ձիավորները սուսերամերկ սլացան դեպի գյուղը, թռան իբրև բազեներ,- սակայն ոչ մի տան, ոչ մի պատուհանի և ոչ մի թփի հետևից գնդակ չարձակվեց։ Գյուղը լուռ էր, և միայն ներս խուժողների ձիերի սմբակներն էին դոփում սառած գետնին։

20 Դեռ մութը չընկած, Զեյթան քոչել էր։

Նրանք վաղուց էին սպասում այդ հարձակմանը։ Չոլախ Պուղանի բերած տեղեկությունը միայն հաստատել էր նրանց սպասելիքը։ Նույն գիշեր առանց աղմուկի, քոչ ու քարվանով գյուղը ճանապարհ էր ընկել դեպի լեռնաշղթայի ձյունոտ գագաթը, այնտեղից իջնելու տաք հարթավայրը։

Գյուղում մնացել էին 20-30 ձիավորներ, որոնց անակընկալ դիմադրությունը շփոթեցրել էր Քյուրդ Մուրոյին և հնարավորություն տվել, որ ժողովուրդը բավական հեռանա։ Կես գիշերին ձիավորները մեկ-մեկ իջել էին դիրքերից, վերջին անգամ 30 նայել իրենց տուն ու տեղին և ինչպես գիշերահավը, անաղմուկ ասպանդակել ձիերը, առաջ անցած քոչին հասնելու։

Լուսադեմին «ատրյադը» մտավ Զեյթա։

Նրանից առաջ հասել էին շամփուրավորները, լինգավորները պարկավորները։ Հետնապահ ձիավորները դեռ գյուղը չէին մտել, երբ նրանցից առաջ անցավ կանանց մի խումբ։ Կարծես քարերի տակից էին բուսել, այնպես անակնկալ էր նրանց