Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խորհրդավոր պասաժիրի մասին նրան տեղեկացրին։ Խաթուն մարեն Արտաշի ականջին կամաց փսփսաց, թե չի՞ լինի նրան մի հանգով մյուս վագոնը կորցնի, որովհետև գիշերը վատ երազ է տեսել ինքը, և սիրտը կասկածավոր է։ Արտաշն ասաց.

- Չի էղնի, խնամի ջան... Սարիտ չի էնե, բլեթը թամամ, ուրիշ նարուշեննի պռավիլ չունի, պրիչինմ չկա, որ էնեմ...

Ինչպես ցեխը չի կեղտոտում մարմարը, այնպես էլ այս խոսակցություններին անուշադիր էր ընկեր Իգնատիոս Պեդեյանը, մետրիքական անվամբ Իգնատիոս Մատթևոսյանը կամ 10 «ինքնահոս Մաթոսը», ինչպես կոչում էին նրան դասընկերները այն վաղնջական ժամանակներում, երբ վտիտ երեսը միշտ պեպենոտ և պզուկապատ մի տղա էր ինքը, առանձնությունների, խորհումների և պատանեկան մեղքերի երկրպագու։ Նաև հայտնի է, որ նրա հայրը եղել է դագաղագործ, թե մեռելաթաղ, «արհեստավոր», ինչպես գրում է իր անկետաներում Իգնատ Պեդեյանը։ Բերանացի ավանդվում է, թե իբրև նա եղել է հանդուգն աշակերտ և իր ուսուցչի կողմից անվանվել է «Որդի որոտման», դասերը չսովորելու և դասադուլ քարոզելու համար։

Բայց այդ բոլոր տեղեկությունները մութ անցյալին են 20 պատկանում։ Ստույգ է, որ դեռ պատանի հասակում նա քայլում էր գլուխն ամպերի մեջ, չէր ծիծաղում, չէր ժպտում, լաց չէր լինում և չէր սիրահարվում, չէր կարդում, աշխատանք չէր սիրում և միայն քամի էր կուլ տալիս։ Ստույգ է նաև այն, որ դեռ շատ փոքրուց նա վարժվում էր մարդկանց հպատակեցնելու և հպատակվելու նրանց առաջ, որոնք կարող են օգնել իրեն մտքում դրած նպատակների համար։ Նրա աոաջին հպատակը եղել է պառավ շունը, որ օր ծերության նրա հրամանով անցնում էր հատուկ ձողի վրայով, կանգնում էր ետևի թաթերի վրա և աոաջհն թաթով զինվորական պատիվ տալիս։ Հետո եղան աղավնիները, 30 ապա թաղի մարդիկ, և մի օր էլ տեսավ, որ չորս-չորս շարքերով մի բազմություն ինչ-որ տեղ է գնում, որ վերջի շարքում մեկի տեղը պարապ է, և ինքը՝ «ինքնահոս Մաթոսը», Որոտման որդին, անխոս գրավեց այդ տեղը, և այդ օրից փշրվեցին նրա բոլոր հին անունները, և նա դարձավ Իգնատ Պեդեյան։