Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«սլուժբի պռավիլը», ինչպես կասեր օրթաքիլիսեցի Արտաշը, և թաքցնում ենք այն ճշմարտությունը, թե այժմ չկա այլևս «Ստավրապոլը», այսինքն՝ Բովերը, բոլորովին չկա աշխարհի երեսին։ Բայց մեզ հանգստացնում է այն, որ այն երեկոյան, երբ ընկեր Իգնատ Պեդեյանը, նույն ինքը Որոտման որդին, մտավ այս գյուղը՝ հեծած Եթիմ Մանգասարի ձին, դեռ շեն էր «Ստավրապոլը», և նրա 21 երդիկից ծխի հորդ քուլաները ողջունեցին նրա մուտքը՝ ձգտելով դեպի երկինք։

Այդ մի սքանչելի ժամ էր, երբ ներքևի խոր հովիտների վրա 10 նստել էր աշնան ամպը, իսկ լեռների գագաթները ոսկով ողողել էր արևը։ Հովիտի բնակիչները ամպերի միջից չէին տեսնում արևը, իսկ լեռան մարդիկ տեսնում էին, թե ինչպես է ծխում և ծփում ամպերի ծովը և շարժվում, իբրև հրդեհվող անտառ։ Այս և նման հրաշալի տեսարաններ այժմ էլ կրկնվում են և հավիտյան կլինեն, քանի մնա արևը, լինեն բարձրագագաթ լեռներ և անդնդախոր հովիտներ։ Այժմ էլ կարելի է բարձրանալ Բովերի սարը և այնտեղից դիտել արևածագը, տեսնել, թե ինչպես դաշտն ընկղմված է լուսաբացի խավարի մեջ, և եղեգնուտների արանքում լույս է տալիս Արաքսի արծաթ գոտին, այնինչ 20 Արարատի սառույցներն արդեն հրդեհվում են արևից, գագաթը որպես պղնձաձույլ վահան արտացոլում է արևի կրակը հալվող աստղերի վրա, ինչպես հնոցի բոցը մութ երկնքում։ Այդ ժամին գուցե հանդիպեք մի լեռնային նապաստակի, սակայն էլ չեք տեսնի այն բարակ իրան և բարձր հասակ ծերունիներին, որոնք շվացվում էին առվի ջրերում և փառք տալիս ծագող արևին, ինչպես հին արևորդիներ։

Հեռու տարավ մեզ քմահաճ գրիչը, և եթե նրա շնորհիվ գլխապտույտ արեց մեր միտքը, թող ներվի մեզ ի սեր արևի և 2337 մետր բարձրության, որի գագաթին անվարժ մարդը միշտ 30 զգում է հաճելի գլխապտույտ։

Ահա մայր մտնող արևից հուզվել են «Ստավրապոլի» աքաղաղները և «հին աղբակույտերի» գագաթից փչում են հավաքի ժամը։ Գերեզմանատանը մի կաղ ոչխար շշմած կագնել է և չգիտե վերադառնա փարա՞խը, թե՞մի քիչ էլ արածի։ Արդեն լվանում են կովկիթները երեկոյան կիթի համար, և վերջապես